ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 10:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 4 » Փոխըմբռնում եւ բարեկամության ոգի /ՀՀ վարչապետը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը/
15:06
Փոխըմբռնում եւ բարեկամության ոգի /ՀՀ վարչապետը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ՀՀ—ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին եւ Գերմանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հոկտեմբերի 3—ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը՝ Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը։ Այս առիթով հիշատակման է արժանի նաեւ մեկ այլ պատմական իրադարձություն՝ Բեռլինի պատի փլուզումը, որի 25—ամյա հոբելյանը նշվելու է այս տարի՝ նոյեմբերի 9—ին։
Հարգելի բարեկամներ, թե՛ բեռլինյան պատի փլուզումը, եւ թե՛ Գերմանիայի վերամիավորումն այն պատմական իրադարձություններն են, որոնք նշանավորեցին երկաթյա վարագույրի անկումը՝ կանխորոշելով եվրոպական մայրցամաքի հետագա զարգացումը եւ իրենց ազդեցությունը թողնելով համաշխարհային գործընթացների վրա։
Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում նաեւ՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում։
Գոհունակությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի եւ վերամիավորված Գերմանիայի միջեւ հարաբերությունները, որոնք շուրջ 22 տարվա պատմություն ունեն, անցած ժամանակահատվածում անշեղորեն զարգացել եւ ամրապնդվել են՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։ Սերտ համագործակցություն է ծավալվել մշակութային, գիտակրթական, հումանիտար, ռազմաքաղաքական բնագավառներում։ Մենք հանձնառու ենք է՛լ ավելի խթանելու երկկողմ առեւտրատնտեսական կապերը։
Մեր համագործակցության շրջանակներում մեծապես կարեւորում եմ Գերմանիայի կառավարության օժանդակությամբ շուրջ երկուսուկես տասնամյակ Հայաստանում իրականացվող տեխնիկական եւ ֆինանսական աջակցության ծրագրերը։
Հարգելի ներկաներ,
Հայ—գերմանական հարաբերությունների սերտացման գործում իր ծանրակշիռ դերն ունի նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, եւ դեսպանության ողջ անձնակազմին երկկողմ միջպետական հարաբերությունների հետեւողական զարգացման եւ մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Համոզված եմ, որ հայ—գերմանական սերտ փոխգործակցությունը հետագայում եւս կզարգանա փոխըմբռնման եւ բարեկամության ոգով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
Եզրափակելով խոսքս՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի ազգային տոնի կապակցությամբ եւ մաղթում բազում հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 421 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024