ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 24 » Պայմանավորվածություններն ուժի մեջ են /Հայաստանը տրամադրված է ակտիվ եւ լուրջ աշխատանքի/
15:45
Պայմանավորվածություններն ուժի մեջ են /Հայաստանը տրամադրված է ակտիվ եւ լուրջ աշխատանքի/

Շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաեւ Մոսկվայում մայիսի 8—ին կայացած հանդիպման ժամանակ։ Սերգեյ Լավրովը հանրապետության նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ—ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը ե՛ւ երկկողմ ձեւաչափով՝ օրակարգի առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, ե՛ւ հայ—ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ—ի, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են եւ հուսալի բարեկամներ, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում։ ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաեւ, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները։ Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ։ ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաեւ ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը։ Նախարար Լավրովի հավաստմամբ, հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ ՌԴ—ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ—ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024