ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 17 » Քեսաբն ազատագրված է /Հայերը վերադառնում են իրենց տները/
17:14
Քեսաբն ազատագրված է /Հայերը վերադառնում են իրենց տները/

Նախօրեին սիրիական բանակը մեծ առաջխաղացում էր արձանագրել Քեսաբում՝ ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնելով Էքիզոլուխի շրջանն ու Քեսաբի կողմից Գարատուրանի խաչմերուկը՝ հասնելով մինչեւ Քեսաբի հրապարակ։ Որոշ ժամանակ անց արդեն Քեսաբի ազատագրման մասին պաշտոնական հայտարարություն եղավ. «Սիրիական բանակն ու պաշտպանական ջոկատները ազատագրել են Քեսաբը»։ Այս գրառումը պաշտոնական աղբյուրներին արված հղումով հայտնվեց «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, Քեսաբը վերագտել է իր խաղաղությունը, երբ շրջանի մեջ սիրիական բանակի առաջխաղացումն անցնող օրերին ավելի լայն ծավալ է ստացել, ու հունիսի 14—ի երեկոյան սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել Քեսաբի քաղաքակենտրոն, հասել մինչեւ հրապարակ, ուր բարձրացրել են սիրիական դրոշը։
Քեսաբն ամբողջությամբ է ազատագրվել, իսկ Թուրքիայի հետ սահմանակետն այժմ գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ։
Հաղորդվում է նաեւ, որ սիրիական բանակը, նահանջի մղելով ահաբեկչական զինյալ խմբավորումներին, ոչնչացրել է նրանց ռազմամթերքի մեծ մասը։
Սիրիական պետական հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ բանակի ականազերծման մասնագետների խումբն արդեն սկսել է Քեսաբի եւ շրջակա բնակավայրերի մեջ ահաբեկիչների տեղադրած ականների եւ այլ լարված պայթուցիկ սարքերի չեզոքացման աշխատանքը։
Նահանջող ահաբեկչական զինյալ խմբավորումների դիմաց թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը, սակայն լիբանանյան «Ալ Մայատին» կայանի տեղեկությունների համաձայն, թուրքական կողմը միայն օտարերկրացի զինյալ ահաբեկիչներին է թույլատրել փախչել դեպի Իսկենտերոն, որտեղից նրանք պիտի ուղղվեն դեպի իրենց երկրներ։
Քեսաբ մեկնած տեղացիները հաստատել են, որ ավանի բնակարանները, հաստատություններն ու հողագործական սարքերը թալանված են։ Լուրջ վնասներ են կրել եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները։
Քեսաբից բռնի տեղահանված ու Լաթաքիայում բնակություն հաստատած սիրիահայերը ոգեւորված են Քեսաբի ազատագրման նորությամբ եւ պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Ես երեկ խոսել եմ Քեսաբի քաղաքապետի՝ Վազգեն Չափարյանի հետ, նա շատ ոգեւորված է. գնացել էին Քեսաբ, իհարկե, որոշակի կորուստներ կան, բայց ընդհանուր առմամբ վիճակն ավելի տանելի է։ Հիմա ականազերծում են տարածքը, դրանից հետո, բնականաբար, մերոնք տեղաշարժվելու են ու գնալու իրենց բնակավայրերը։ Մեծ ոգեւորություն կա, Լաթաքիայում արդեն բոլորը հավաքվում են, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են Այնճար, Բեյրութ կամ Երեւան, իրենք կորոշեն իրենց հաջորդ քայլը։ Կարեւորն այն է, որ հնարավորությունն արդեն կա, ու նրանք կարող են մեկնել»։
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գոհունակություն է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսքի տերը եղավ եւ ազատագրեց Քեսաբը։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ քեսաբահայ տասնյակ ընտանիքներ արդեն վերադարձել են։ hhpress.am
Լ. Ա.
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 400 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024