Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում` հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո: «Հրապարակ»-ին
հասած տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել
նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, ինքը` Ռոբերտ
Քոչարյանը, ասում են, դա չի թաքցնում: Ամեն ինչ որոշելու է խորհրդարանական
ընտրությունների ելքը` թե արդյոք ՀՀԿ-ն կունենա՞ մեծամասնություն, և թե
որքան պատգամավոր կունենա ԲՀԿ-ն: Թերևս պատահական չէ, որ Քոչարյանն այժմ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մակարդակներում: Ասում են` Քոչարյանն
ու Սարգսյանը գրեթե չեն շփվում, և կոնկրետ հարցերի շուրջ կան լուրջ
տարաձայնություններ: Նախագահականում այս առթիվ անհանգստություն կա. դրա
համար բավական է նայել, թե որքան խայտաբղետ է ՀՀԿ ցուցակը, և թե որքան շատ
ու տարբեր հոսանքների մարդկանց են ներառել այդ ցուցակում` անգամ ՀՀԿ-ական
յուրայիններին երկրորդ պլան մղելու գնով: Ավելին` ներիշխանական
կյանքին հետևողները կնկատեն, որ իշխանության ներսում լուռ պայքար է
ընթանում: Սա է նաև պատճառը, որ նախագահականը որոշակի գործողություն է
ծավալում ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար»:
|