ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 20 » Ռազմիկ Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ցուցակը կուսակցության դեմքն է»
17:02
Ռազմիկ Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ցուցակը կուսակցության դեմքն է»
Ռազմիկ Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ցուցակը կուսակցության դեմքն է»

Այսօրվա ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոսել է ՀՀԿ համամասնական ցուցակի մասին։ Նա ընգծել է, որ ցուցակի խոշոր լինելը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը փորձել է հասարակությանը ցույց տալ իր թիմը.

– Մեր ցուցակը կուսակցության դեմքն է,–ասել է բանախոսը։

Շարունակելով իր խոսքը, Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.

–Բնականաբար, բոլորը չեն լինելու ԱԺ–ում, սա պարզապես մեր դիմանկարն է, թե որ մարդկանցով ենք մենք գնում ընտրության։ Ընտրություններից հետո, բնականաբար, մարդիկ կան, որ չեն հրաժարվի իրենց մասնագիտությունից կամ իրենց պաշտոնից: Սա զուտ ներկայացուցչական ցուցակ է։ Իսկ անցողիկ մասը գործող պատգամավորները հիմնականում նորից կլինեն։ Այնպես որ, եթե մեկը գործող պատգամավորներից 100–րդից հետո է գրված, չի նշանակում, որ նա կարող է չանցնի։

Լրագրողները նկատել են, որ ՀՀԿ-ի ցուցակը խորհրդային տարիների Կոմկուսի ցուցակ է հիշեցնում, երբ կոլտնտեսություններից էին մարդիկ ներգրավում, գյուղացիների և այլն` նկատի ունենալով ցուցակի ներկայացուցչական լինելը, բայց ԱԺ–ում հարկավոր են օրենսդրական գործունեությամբ զբաղվող գիտակ մարդիկ։ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է, թե ցուցակում ներկայացվածներից ոչ բոլորն են անցնելու խորհրդարան.

– Դուք ասում եք խորհրդային տարիների մասին, ես ինքս խորհրդային տարիներին եղել եմ ընդհատակում, պայքարել եմ Հայաստանի անկախության համար։ Ես էլ այն ժամանակ քննադատում էի խորհրդային իշխանություններին, ովքեր ներկայացնում էին համագումարներում կամ իրենց ցուցակներում կթվորուհիների, գյուղատնտեսների և այլն։ Բնականաբար, այդ ժամանակները անցել են, բայց հասարակությունն ինքը մասնակցում է ընտրություններին, և ցանկացած քաղաքական ուժ, որը ներկայացնում է Հայաստանը, երկիրը, այս ցուցակը մենք չենք ներկայացնում միայն հասարակությանը, մենք աշխարհին ենք ներկայացնում, որ այս քաղաքական ուժը ունի այս ներկայացուցչությունը, մարդիկ, ովքեր հավատում են մեզ և կողմ են մեր ծրագրին։ Հետագայում այդ բոլորը չեն լինի ԱԺ–ում։

7or.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 424 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024