«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը, որն իրականացնում է ՌԴ
նախագահական ընտրությունների արդյունքների այլընտրանքային հաշվարկ, այս
պահին արձանագրում է, որ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր
Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 50,24%-ը, մինչդեռ Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի հաշվարկներով այդ թիվը կազմում է մոտ 64%: Այլընտրանքային
այս հաշվարկի արդյունքով` կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը
ստանում է քվեների 19.25%-ը, գործարար Միխայիլ Պրոխորովը` 17,29%, Վլադիմիր
Ժիրինովսկին` 6,26%, իսկ Սերգեյ Միրոնովը` 5,09%: Ըստ «Գոլոսի»`
իրենք կարճ հաղորդագրությունների միջոցով տեղեկություններ են հավաքում
ընտրատեղամասերում գտնվող իրենց դիտորդներից: Այս պահին մշակվել են ավելի
քան 1500 տեղամասի արդյունքներ:
|