ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 18 » Սեփականատերը օտարման պահանջի իրավունք ունի /Դրա չափանիշները կհստակեցվեն/
15:15
Սեփականատերը օտարման պահանջի իրավունք ունի /Դրա չափանիշները կհստակեցվեն/

Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարմանն առնչվող դաշտում փոփոխություններ կարվեն։ Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, հստակ կսահմանվեն այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի պահանջելու իրականացնել օտարում։ Միաժամանակ կսահմանվի սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը, նաեւ կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը։
Ներկայումս եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատիրոջ պահանջով պետք է օտարվի այդ սեփականության չօտարված մասը եւս՝ միայն գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։ Մինչդեռ առաջանում են խնդիրներ, մասնավորապես՝ հստակ չեն սահմանված չափանիշները, որոնց առկայության պարագայում սեփականատերը իրավունք ունի պահանջելու չօտարված մասի օտարում։ Այժմ սահմանված չէ նաեւ այդ պահանջի մերժման դատական վիճարկման կարգը։ «Դատական կարգով սեփականության օտարման առկա իրավակարգավորումը նույնպես կարիք ունի հստակեցման ու գործի քննության ժամկետների կանոնակարգման»։ Ըստ Հ. Մանուկյանի, առկա վիճակի հետեւանքով սեփականատերերը չեն կարողանում արդյունավետ իրագործել սեփականության չօտարված մասի օտարումը պահանջելու իրենց իրավունքը, ինչպես նաեւ անհարկի ձգձգվում է օտարման ընթացակարգը, նպատակային նշանակությամբ օգտագործումը։ Այս ամենը կշտկվի, եւ բացերը կլրացվեն։
Օրինակ, այսուհետ եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջել նաեւ սեփականության չօտարված մասի օտարում երկու դեպքում։ Առաջինն այն է, երբ գույքի չօգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական այն նշանակությունը, ինչն ուներ մինչեւ օտարվող մասի առանձնացվելը անկախ սեփականության օտարվող եւ չօտարվող մասերի համամասնությունից։ Երկրորդ դեպքն այն է, երբ գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է (ավելի չէ 15 տոկոսից)։ Այս դեպքում էլ չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։ hhpress.am
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 366 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024