Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Հորդանան
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։
Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ—Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ—Ռավաբեհի եւ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ—Տարաունայի հետ։ Հայ—հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում։