ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 14.11.2019, 23:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 19 » Շուտով դատարկաձեռն կմնա /Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը/
15:11
Շուտով դատարկաձեռն կմնա /Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը/

Դեռ 1994թ. երբ Հեյդար Ալիեւը պատրաստվում էր արեւմտյան նավթագազային ընկերությունների հետ կնքել այսպես կոչված «Դարի պայմանագիրը», մերձավոր շրջապատում հույս էր հայտնել, որ այդ պայմանագիրը քաղաքական դեր կխաղա եւ կգա լուծելու «ղարաբաղյան խնդիրը հօգուտ Ադրբեջանի»։ Ցայսօր ոչինչ չի փոխվել, հիմա էլ այդ հույսը տածում է Իլհամ Ալիեւը։ Բայց փոխվել է «Դարի պայմանագրի» ազդեցությունը, այն առաջվա պես ուժգին չէ։ Եվ այս մասին խոստովանում է Իլհամ Ալիեւը, բայց ի տարբերություն հոր, արդեն ոչ թե մերձավոր շրջապատում, այլ՝ հրապարակավ, մամուլում, սեփական ժողովրդին՝ պնդելով, թե նավթադոլարներն են զինում իրենց, ինչը թույլ կտա «հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրել»։
Թեեւ նավթադոլարների հարցում էլ շուտով կարող են խնդիրներ ծագել։ Բանն այն է, որ եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը։
Ամեն ինչ սկսվեց 2012թ., երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության արտահերթ նիստի ժամանակ քննադատեց «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությանը՝ նավթարդյունահանման ծավալների անկման համար։ Այս ընկերության տվյալները ցույց էին տալիս, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթարդյունահանման ծավալները դեռ 2010թ. էին նվազում, ուրմեն ինչու Ալիեւը այդ մասին նշեց միայն երկու տարի անց։ Պատճառները դարձյալ քաղաքական էին, ավելի ստույգ՝ ընտրական։ Փոխարենը «Բրիթիշ փեթրոլիումը» տվյալներ հրապարակեց՝ կասկածի տակ դնելով ադրբեջանական այս պաշարի մասին լեգենդը։ Հետո հանդես եկան միջազգային փորձագետներ, ովքեր պնդեցին որ, այո, Ադրբեջանն իսկապես ունի նավթագազային հարուստ պաշաներ, բայց դրանք այն ծավալներով չեն, որ ներկայացնում է Բաքուն, եւ բացի այդ՝ այդ պաշարները այնպիսի խորություններում են, որ գնալով արդյունահանումը դառնալու է այնքան ծախսատար, որ շահութաբերությունը կարող է հարցականի տակ դրվել։ Ալիեւը դրանից հետո լռեց։ Աղմուկը մարեց։
Այս տարիների ընթացքում մանր—մունր պատմություններ եղան, բայց աղմուկի չվերաճեցին։ Հիմա նոր սկանդալ է հասունանում՝ եւ կարծես նավթագազային ոլորտի տարբեր ծրագրերի ուղղություններով ու, որ ուշագրավ է, միաժամանակ (ի դեպ, «Նաբուկո» ծրագրի համապատկերում «ՀՀ»—ն կանխատեսել էր սա, որը հիմա իրականություն է դառնում)։ Ֆրանսիական Total եւ գերմանական E.on ընկերությունները պատրաստվում են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի նախագծից (TAP)։ Եվ այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների վարչության ղեկավար մեկ այլ Ալիեւը՝ չնշելով այլ մանրամասներ։ Total—ն ադրբեջանական «Շահդենիզ—2» նախագծում իր 10% մասնաբաժինը վաճառել է թուրքական TPAO ընկերությանը, իսկ մինչ այդ նորվեգական Statoil ընկերությունը SOCAR—ին էր վաճառել «Շահդենիզ—2»—ի TAP—ում իր 10% մասնաբաժինը։ Ավելին՝ սպասվում է, որ նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում ընդունել ինչպես «Շահդենիզում», այնպես էլ «Դարի պայմանագրում» իր մասնաբաժնի վաճառքի մասին։ Եվրոպական այս ընկերություններն էլ առայժմ պաշտոնական որեւէ մեկնաբանություն չեն տվել։ Ադրբեջանում էլ չեն կարողանում հասկանալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել նախատեսող 40 մլրդ եվրո արժողությամբ նախագծից եվրոպական էներգահսկաների հեռանալու պատճառը։
Եվրոպական փորձագետները տարբեր պատճառներ են նշում. նախ՝ եվրոպական ընկերությունները չեն ցանկանում ստանձնել ռիսկերը եւ հետո՝ չեն հասկանում, թե հանուն ինչի պիտի ստանձնեն այդ ռիսկերը։ Ի դեպ, այդ «հանունը» Բաքուն փորձում է բացատրել. TANAP ու TAP նախագծերն ավելի շատ Եվրոպային են պետք, քան Ադրբեջանին, որովհետեւ դրանք պետք է ապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ նվազեցնեն կախվածությունը ռուսաստանյան գազից։ Եվրոպական ընկերություններին այդ բացատրությունը չի բավարարում։
Բաքվին օգնության է փորձում հասնել Անկարան՝ եվրոպական ընկերություններին հասկացնելով, թե ինքը կստանձնի բեռի մի մասը։ Բաքուն հավաստում է, թե ինքն էլ գործը սկսել է արդեն, եւ մինչեւ 2014թ. վերջը ադրբեջանական խոշորագույն SOCAR նավթագազային ընկերությունը Թուրքիայում կներդնի մինչեւ 5 մլրդ դոլար։ SOCAR Energy Turkey ընկերության ղեկավար Քենան Յավուզը հայտնել է, թե մինչեւ այս տարվա հունիսի սկիզբը ներդրվել է 3,5 մլրդ դոլար։ Նա նշել է, որ հիմնական գումարները ներդրվել են նավթավերամշակման ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծերում։ Այս պահին ներդրումային պորտֆելում կան 20 մլրդ դոլարի նախագծեր, այդ թվում՝ Տրանսադրիատիկ նավթամուղի կառուցման համար, որով ադրբեջանական գազը մոտ 10 մլրդ խորանարդ մետր ծավալով կհասցվի Եվրոպա։
Այսքանով հանդերձ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հեռանկարը մշուշոտ է մնում, չնայած դա ընթանում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ հարցականի տակ են դրվում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները։ Ադրբեջանական փորձագետները չեն թաքցնում իրենց զարմանքը, չէ՞ որ Եվրոպան մեծ կախվածություն ունի ռուսական էներգակիրներից (բնական գազի պահանջարկի մոտ 40%—ն ապահովում է Ռուսաստանը)։ Ուրեմն՝ ո՞րն է պատճառը։
Միջազգային անկախ փորձագետները խորհուրդ են տալիս խնդիրը քննարկել հենց տնտեսական հարթությունում։ Այո, քաղաքականությունը շատ բան է որոշում, բայց Եվրոպան շատ հաճախ հենց տնտեսությամբ է փորձում քաղաքականություն թելադրել։ Ու քանի որ ասացինք, որ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման նշված նախագծերի կյանքի կոչման ընդհանուր արժեքը գնահատվում է 40 մլրդ եվրո, ամեն ինչ պարզ է դառնում։ 40 մլրդ—ն, անկախ քաղաքական կարեւորությունից, զգալի գումար է։ 
Քաղաքական կարեւորությունը առաջնային են դարձնում Անկարան ու Բաքուն, բայց Եվրոպայի համար տնտեսական շահավետությունն է առաջնային։ Իսկ այդ շահավետությունը գնահատող հաշվարկները այլ բան են հուշում։ Այսպես՝ Եվրոպայում տարեկան 500 մլրդ խմ գազի պահանջարկի դեպքում Ադրբեջանը սկզբնական շրջանում կարող է այդ գազատարներով Եվրոպա մատակարարել տարեկան ընդամենը 10 մլրդ խմ գազ։ Եվ միայն մի քանի տարի անց կարող է այդ թիվն ավելացնել՝ առավելագույնը հասցնելով մինչեւ 20 մլրդ խմ—ի։ Սա նշանակում է, որ ադրբեջանական պաշարները այլեւս որպես լուրջ այլընտրանք դիտարկվել չեն կարող։
Սրան հետեւում է մեկ այլ խնդիր՝ սակագնայինը, չէ՞ որ սակագների հարցն ուղղակիորեն է առնչվում տնտեսական շահավետության հարթակին։ Այլ կերպ՝ Բաքվի կողմից առաջարկված թանկ ներդրումները կարող են ջուրն ընկնել, որովհետեւ դրանք այնքան թանկ են, որ Եվրոպային կարող է նույնիսկ ձեռնտու լինել ռուսական «Գազպրոմի» գինը։ Այնպես որ, Բաքուն այլեւս լուրջ փաստարկներ չի կարողանում բերել եվրոպական էներգետիկ հսկաներին իր տարածքում պահելու համար։ Մնում է նախագծերն էժանացնել։ Դա հնարավոր է, բայց միայն՝ նախագծերի ընդլայնման դեպքում։ Այս պահի դրությամբ միակ ընդլայնողը Թուրքմենստանն է։ Թեեւ թուրքմենական այս գործոնին Եվրոպան չի հավատում, որովհետեւ Թուրքմենստանն ավելի կարեւոր խնդիր ունի լուծելու՝ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ վեճը։
Այնպես որ, նշված մի քանի պատճառներն էլ արդեն լուրջ հիմք են, որպեսզի եվրոպական խոշոր ներդրողներն ուղղակի նպատակահարմար չգտնեն մասնակցել դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման նախագծերին։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 204 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019