ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 4 » Շփումների եւ համագործակցության լավ հարթակ /10—րդ «ԴիջիԹեք»—ի մեկնարկին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը/
15:06
Շփումների եւ համագործակցության լավ հարթակ /10—րդ «ԴիջիԹեք»—ի մեկնարկին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը/

Հերթական անգամ մեկնարկեց «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվում է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 5–ը։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 
10—րդ հոբելյանական «ԴիջիԹեք էքսպո—2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը շրջեց ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հեռահաղորդակցության եւ ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ եւ այլ լուծումներն ու ծառայությունները։ Սերժ Սարգսյանը ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցեց նրանց գործունեության, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի մասին։
Ցուցահանդեսի նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների գործունեությունն ու ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաեւ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի եւ հասարակության միջեւ բարենպաստ միջավայր եւ հաղորդակցության հարթակ ստեղծելը։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ տարեցտարի ավելանում է թե՛ մասնակից ընկերությունների, թե՛ այցելուների թիվը։ Ակնկալվում է, որ այս «ԴիջիԹեքը» կունենա ավելի քան 30 հազար այցելու՝ նախորդ տարվա 25 հազարի փոխարեն։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի համոզմամբ, այս տեխնոլոգիական ցուցահանդեսի անցած տասը տարիներն ապացուցեցին, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կայուն զարգանում է՝ խթանելով երկրի տնտեսության բոլոր ոլորտների եւ հասարակական կյանքի առաջխաղացումը։ Միջոցառումը, ըստ նրա, դարձել է տեխնոլոգիական հանրության տոն, նրանց շփումների եւ համագործակցության լավագույն հարթակ։
Առանձին տաղավարներում իրենց բիզնես գաղափարներն ու արտադրանքն էին ներկայացնում ՏՀՏ ոլորտի ընկերություններ՝ առաջարկելով համապարփակ ինժեներական, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, ինչպես նաեւ խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա։ Տեխնոլոգիական կրթություն էր առաջարկում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ավագ դպրոցը։
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացվել էին նաեւ «ԴիջիՔամփ» ամառային երկրորդ ճամբարի լավագույն բիզնես նախագծերը։ Ճամբարի հիմնական նպատակը ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդների ներուժը համախմբելն է, կրթական միջավայր ստեղծելը եւ մասնակիցներին առաջնորդելը սեփական բիզնես նախագծերում։ «ԴիջիՔամփ» ամառային ճամբարի մշտական գլխավոր գործընկերը «Beeline» ընկերությունն է։ Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ կան բավական տաղանդավոր հայ երիտասարդներ, ովքեր այսօր արդեն ստեղծել են իրենց սեփական բիզնեսը։ Նրա համոզմամբ՝ շատերն իսկապես ունեն ներուժ՝ դառնալու հաջողակ ձեռնարկատերեր։ Ըստ Պյատախինի, իրենք պատրաստ են մշտապես աջակցել տաղանդավոր երիտասարդներին՝ նվաճելու նորանոր բարձունքներ։
Էքսպոյի շրջանակներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ եւ բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերի ցուցակը՝ աշխատանք առաջարկելով տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին։ Կանցկացվեն նաեւ «ԴիջիԼայֆ» սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին եւ ծանոթանալու նրանց տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին։
Այս տարի առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են։ Կազմակերպվելու է նաեւ էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը եւ թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է։ Իսկ համակարգչային եւ բջջային խաղերի հեքեթոնի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղեր կստեղծեն՝ հրավիրելով մասնակցել նաեւ ծրագրավորման գիտելիքներ ունեցող բոլոր այցելուներին։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ եթե 2011–ին ՏՏ ոլորտում գործող ընկերությունների թիվը 15 —ն էր, ապա այսօր այդ թիվը հասել է 400—450—ի՝ որոնք ապահովում են շուրջ հազար աշխատատեղ։ «Այս առումով իր կարեւոր դերակատարումն է ունեցել նաեւ «ԴիջիԹեքը»,–համոզված է ՁԻՀ—ի տնօրենը։ Ըստ նրա. «ԴիջիԹեքն» այն հարթակն է, որը ոգեւորում է երիտասարդներին իրենց հետագա մասնագիտությունն ընտրելու հարցում։ Իսկ մասնագետների համար կարեւոր հարթակ է՝ ծանոթանալու ոլորտի զարգացումներին»,— նշեց Բագրատ Ենգիբարյանը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 447 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024