ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 15:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 28 » Խաղաղ բանակցությունները կշարունակվեն /Փարիզում տեղի են ունեցել Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները/
16:31
Խաղաղ բանակցությունները կշարունակվեն /Փարիզում տեղի են ունեցել Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ։ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ—ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ
ել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատա
րման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար։
Հանդիպմանը զրուցակիցները վերստին ընդգծել են, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն են, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում բարձր մակարդակի փոխայցելություններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ։ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում եւ ամրապնդվում են նաեւ տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։
Նախագահ Օլանդը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շահագրգիռ մասնակցության, ինչպես նաեւ աֆրիկյան տարածաշրջանում ՄԱԿ—ի հովանու ներքո իրականացվող գործողություններին հայկական կողմի մասնակցության պատրաստակամության համար։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդ
ես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին, եւ նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության եւ կայունության հաստատմանը։
Փարիզի Մարինյի պալատում երեկոյան ավարտվել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագ
ահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգս
յանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ։ Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը եւ վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը։ Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջեւ շարունակել բարձր մակարդակի բանակցությունները։
Երեկոյան Ելիսեյան պ
ալատում Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տրվել է ընթրիք։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 454 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024