ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16 » Խիզախ քայլեր եւ փոխվստահության ձեւավորում /ԳԴՀ ԱԳ նախարարը լավատեսորեն է նայում հայ—թուրքական կառուցողական երկխոսության ծավալմանը/
16:12
Խիզախ քայլեր եւ փոխվստահության ձեւավորում /ԳԴՀ ԱԳ նախարարը լավատեսորեն է նայում հայ—թուրքական կառուցողական երկխոսության ծավալմանը/


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 14—16—ը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասի երկրներ։ Տարածաշրջանային խնդիրների, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ—գերմանական հարաբերությունների մասին «Արմենպրեսի»  թղթակից Արմեն Ղազարյանը զրուցել է նախարար Վեսթերվելեի հետ։
–Պարո՛ն նախարար, տարածաշրջանային անվտանգության խնդիրները ժամանակակից աշխարհում էական նշանակություն ունեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում առկա իրավիճակը եւ անվտանգության երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերը։
–Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ողջ տարածաշրջանի բարգավաճող եւ խաղաղ զարգացումը։ Ստատուս քվոն չի կարող տեւական իրավիճակ դառնալ։ Խաղաղ լուծման դիվիդենտները հսկայական կլինեին Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար։ Մենք այժմ կարիք ունենք փոխզիջումների, այլ ոչ առճակատման։ Պահանջվում են խիզախ քայլեր եւ փոխվստահության ձեւավորում։ Հարավային Կովկաս կատարելիք իմ այցի ընթացքում կցանկանայի հենց սա գովազդել։
–Հարավային Կովկասի կարեւորագույն հիմնախնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծման հնարավորությունը եւ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։
–Ամենավերին տեղում հակամարտության խաղաղ կարգավորումն է։ Այդ պատճառով Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ—ի եւ Ռուսաստանի համանախագահներին իրենց միջնորդական ջանքերում։ Միաժամանակ մենք հաջողությամբ աշխատել ենք ի նպաստ Եվրամիության առավել ակտիվ դերակատարության։ ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդի՝ փետրվարի վերջին արած եզրակացությունները եւ Եվրամիության՝ Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ հանձնակատարի մանդատը լավ հիմք կարող են ծառայել այդ հարցում։ ԵՄ առավել ակտիվ դերակատարությունը պետք է ընդգրկվի Մինսկի խմբի ջանքերի շրջանակում։ Ես ամենից առաջ մտածում եմ փոխվստահություն ձեւավորող քայլերի կարեւորության մասին։
–Վերջին շրջանում իրենց ինքնորոշումն իրացնող նոր պետություններ են ի հայտ եկել, եւ այդ քայլերին կողմ է արտահայտվել նաեւ Գերմանիան՝ օրինակ, ճանաչելով Հարավային Սուդանն ու Կոսովոն։ Արդյոք սրանք կարո՞ղ են նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի դե յուրե ինքնորոշման ճանաչման համար։
–Յուրաքանչյուր առանձին դեպք այլ է։ Ուստի Գերմանիայի կողմից Կոսովոյի եւ Հարավային Սուդանի ճանաչումը չի կարող նախադեպ հանդիսանալ միջազգային այլ ճանաչումների համար։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Դաշնային Կառավարությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած բանակցությունների հետապնդած նպատակներին, այն է՝ հավասարակշռություն հաստատել տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքների միջեւ։
–Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո գերմանացի որոշ պատգամավորներ չբացառեցին նման օրինագծի ընդունումը նաեւ Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից։ Հավանական համարո՞ւմ եք արդյոք նման օրինագծի ընդունումը եւ Թուրքիայի՝ Գերմանիայի օրինակին հետեւելը՝ պատմական իրողությունը ճանաչելու առումով։
–Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ ֆրանսիական դատարանների կայացրած վճիռները կամ ֆրանսիական օրենսդրական որոշումները։ Ինձ հետաքրքրում է հայ—թուրքական հաշտեցումը։ Ես հույս ունեմ հետագա կառուցողական երկխոսության։ Պատմության քննությունը, որը պետք է հանգեցնի տեւական հաշտեցման, պետք է առաջին հերթին բխի ներսից եւ տեղի ունենա խնդրո կողմերի միջեւ, անգամ եթե դա ցավոտ լինի կամ ժամանակ պահանջի։
–Ինչպե՞ս եք գնահատում հայ—գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Ո՞ր ուղղություններն են առավել հեռանկարային համագործակցության խորացման առումով։
–Ես ուրախ եմ մեր հարաբերությունների սերտության համար։ Գերմանիան՝ որպես ԱՄՆ—ից հետո Հայաստանի երկրորդ խոշոր դոնոր երկիր, սերտ գործակցության մեջ աջակցել է Հայաստանին իր անկախությունից ի վեր։ Մեր համագործակցությունը շատ սերտ է, օրինակ, իրավական պետության աջակցության ոլորտում։ Մենք համարում ենք, որ սա կարող է բանալի հանդիսանալ Հայաստանի՝ Եվրամիությանը մերձեցման ճանապարհին։ Հունվարի վերջին արդարադատության նախարար Թովմասյանն իր Գերմանիա կատարած այցով հիմք դրեց այս ոլորտում հետագա ավելի խորացված համագործակցության։ Ուստի Երեւան կատարելիք իմ այցով ես ոչ միայն ցանկանում եմ պատվել մեր դիվանագիտական հարաբերությունների 20—ամյակը, այլեւ ընդգծել մեր հարաբերությունների խորացման հանդեպ ԳԴՀ կառավարության ունեցած շահագրգռվածությունը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 474 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024