ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 19 » Ընդունել են գերմանական պատվիրակությանը
15:05
Ընդունել են գերմանական պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է հայ–գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը եւ նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։ Միաժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ անկախությունից ի վեր Հայաստանին լայնածավալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար։
Դեսպան Ռայներ Մորելը եւս բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ–գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր։
Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը եւ Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW–ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին։ Կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել մեր տնտեսության համար կարեւոր այս ծրագիրը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է, եւ առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ։
Գործադիրի ղեկավարը եւ KFW բանկի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը կարեւորել են նաեւ Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը, որը եւս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ։
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ կենտրոնական բանկի եւ KFW–ի համագործակցության արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր՝ բնակարանային վերանորոգման եւ ՓՄՁ ոլորտներում։
Քննարկվել են նաեւ դպրոցներում էներգախնայողության, գյուղատնտեսության եւ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր։
Ակնկալվել է, որ աշնանը նախատեսված հայ–գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով նշված ծրագրերը կմտնեն գործնական փուլ։ 
Միաժամանակ տեղեկացվել է, որ այժմ բանակցություններ են տարվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում պաշտոնապես հավատարմագրելու ուղղությամբ, ինչը եւս կնպաստի երկկողմ նոր ծրագրերի իրականացմանը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 474 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024