ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 22:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » Զգոն լինելու ժամանակն է /Մարտի 1—ից քաղված դասերը մաքրագործվելու հնարավորություն են/
17:17
Զգոն լինելու ժամանակն է /Մարտի 1—ից քաղված դասերը մաքրագործվելու հնարավորություն են/


Հայաստանի պատմության ամենացավալի էջերից է մարտի 1–ը, որում յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», մարտի 1—ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։ Նա նշեց, որ ամեն անգամ, հիշելով 4 տարի առաջ տեղի ունեցածը, հարգանքի տուրք է մատուցում զոհվածների հիշատակին։ Դավթյանի խոսքով՝ ցավալի էջերը մեզ դասեր տալիս են, որից մենք փորձում ենք մաքրագործվել։
Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ցավով նկատեց, որ արդեն մի քանի տարի մարտի մեկը իբրեւ գարնան առաջին օր նշելու փոխարեն ստիպված ենք այն հիշել որպես «սեւ օր»։
Բանախոսներն անդրադարձան մարտի 1—ին ԱԺ—ում քվեարկության դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին, որ արդեն իսկ անցել է առաջին ընթերցմամբ։ ՀՀԿ անդամի խոսքով՝ ընդդիմադիր գործիչների կողմից օրինագծի շուրջ մեծ աղմուկի բարձրացումը քաղաքական մարտավարական նպատակներ ունի։
Դավթյանի խոսքով՝ օրենքը միայն Երեւանի մասին չէ. այն ողջ հանրապետության մասին է, եւ գործելու է ողջ երկրում։ «Բանակը պիտի ավելի զգոն լինի իր գործառույթներն իրականացնելիս։ Եթե օրինագծում լրացուցիչ վտանգներ ենք տեսնում, ապա կարելի է ձեւակերպել այնպես, որ այդ վտանգները վերանան»,–նշեց նա։
ՀՀԿ անդամը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չի գտնվի որեւէ զինվոր, ով ուղղակի ձեռք կբարձրացնի կամ կհանդգնի ձեռք բարձրացնել սեփական ժողովրդի վրա։ «Անցած քսանամյա պատմությունը մեզ բավականաչափ դասեր է տվել։ Մենք ունենք այնպիսի զինվորներ եւ սպայական կազմ, ովքեր քաջ գիտակցում են իրենց առաքելությունը՝ արտաքին ոտնձգություններից հայրենիքի պաշտպանությունը»,–նշեց նա։
Մարտի մեկի դեպքերի բացահայտումը ամենից շատ հարկավոր է հանրապետության ներկայիս նախագահին եւ իշխանություններին։ Այս մասին երեկ նշեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա ցավակցություն հայտնեց մարտի մեկի անմեղ զոհերի հարազատներին եւ վստահեցրեց, որ մեղավորների բացահայտման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։
«Չի կարելի քաղաքական առումով շահարկել մարտի մեկը»,–ասաց Ալեքսանյանը։
Նա հավելեց, որ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը պետք է դասեր քաղեն, «քանի որ մեր երկրին անհրաժեշտ է կայունություն, եւ այլեւս պետք չեն մարտի մեկեր»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 189 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019