ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 1 » Աբխազական երկաթուղին անհրաժեշտություն է /Դրա վերաբացումը նաեւ Հայաստանի շահերից է բխում/
16:01
Աբխազական երկաթուղին անհրաժեշտություն է /Դրա վերաբացումը նաեւ Հայաստանի շահերից է բխում/

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը ավելի արդիական է դարձնում Ռուսաստանի հետ Հայաստանի երկաթգծային հաղորդակցության վերականգնման խնդիրը, քանի որ ԵՏՄ—ից սպասվող տնտեսական օգուտները պայմանավորված են նաեւ այդ հանգամանքով։ 
Աբխազական երկաթուղու վերաբացումը կապահովի այդ հաղորդակցությունը, սակայն Վրաստանը քաղաքական պատճառներով, ինչպես նաեւ 2015թ. Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղին շահագործման ակնկալիքով պայմանավորված դեռեւս պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցելու այս հարցով։ Փոխարենը Հայաստանը, Ռուսաստանն ու Աբխազիան կողմ են, որպեսզի երկաթգիծը գործի։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Օրերս այդ նախագծին է անդրադարձել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ երկաթուղային տարանցիկ հաղորդակցության ստեղծման շուրջ։ Մինչ այդ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան էր ասել, որ Աբխազիան դեմ չէ իր երկաթուղու վերագործարկմանը։ Սակայն  Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ասել է, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցությունները հնարավոր են, սակայն առանց Աբխազիայի մասնակցության։
«Աբխազական երկաթուղին անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, եւ մենք միշտ հանդես ենք եկել ցանկացած քայլի օգտին, լինի դա ռուսական թե վրացական կողմից, որը կնպաստեր երկաթուղու վերականգնմանը»,–«NEWS. am»—ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Եվ հայկական կողմի այլ կարծիքը, ըստ նրա, անտրամաբանական կլիներ. «Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի համար հաղորդակցման բոլոր միջոցները բացվեն, քանի որ դա եւս մեկ խթան կլինի մեր երկրի տնտեսության զարգացման համար։ Ներկայումս Հայաստանը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. Թուրքիան Հայաստանին շրջափակման մեջ է պահում, նույն քաղաքականությունն է վարում նաեւ Ադրբեջանը։ Եվ այդ երկաթուղու բացումը Հայաստանի շահերից է բխում»։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը գտնում է, որ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը փոքր—ինչ վնաս կհասցնի աբխազական երկաթուղու հնարավոր գործարկմանը. «Առանց այն էլ հեղհեղուկ վիճակում էր աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը, քանի որ խնդիրը Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի հետ է կապված։ Մենք ենք ամենաշահագրգիռ կողմերը երկաթուղին բացելու հարցում, եւ վրացական ու ռուսական կողմը պետք է մեծ քաղաքական կամք դրսեւորեն դրա բացման համար։ Իսկ այս համաձայնագիրը որոշակիորեն սրեց ռուս—վրացական հարաբերությունները։ Ռուս—աբխազական համաձայնագրով Աբխազիան եւս մեկ աստիճանով հեռանում է Վրաստանից, իսկ Վրաստանը պայքարում է իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան վերամիավորելու համար։ Բնականաբար ավելի մշուշոտ դարձավ աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը։ Ավելի մշուշոտ՝ բայց ոչ անհնարին, քանի որ, կարծում եմ, ի վերջո տրամաբանությունը եւ տնտեսական շահերի առաջնահերթությունը պետք է հաղթեն, եւ պետություններն իրենց մեջ պետք է ուժ գտնեն վերագործարկելու աբխազական երկաթուղին»։
Վրացագետ Ալիկ Էրոյանցի խոսքով, թեեւ աբխազական երկաթուղու գործարկումը շահավետ է Հայաստանի համար, սակայն ներկա փուլում շատ քիչ հավանականություն կա, որ այն կյանքի կկոչվի՝ կապված Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագրի կնքելու հետ, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել Վրաստանում։
Վրացագետը կարծում է, որ այս համաձայնագիրը նոր՝ ավելի բացասական երանգ է հաղորդում առաջին հերթին ռուս—վրացական հարաբերությունների բարելավման գործընթացին. «Կարծում եմ՝ սա նաեւ մեծապես կխոչընդոտի աբխազական երկաթուղու վերաբացմանը, եւ դրա հավանականությունը կարծես ավելի հեռու է գնում, որը բացասական երեւույթ է նաեւ մեզ համար։ Այսինքն՝ դեպի փակուղային վիճակի է տանում, քանի որ ռուս—վրացական հարաբերությունների բացասական ֆոնին դժվար է պատկերացնել աբխազական երկաթուղու վերաբացումը, իսկ վրացական կողմը շատ բացասական է տրամադրված»։
«Ռուսաստանի նախագահը խոսում է ռազմավարական հեռահար նպատակներ ունեցող եւ Հայաստանի շահերից բխող նախագծի մասին, այն է՝ վերագործարկել աբխազական երկաթուղին»,–ասել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։
Կարս—Ախալքալաք—Թբիլիսի—Բաքու երկաթգիծը Հայաստանը վերջնականապես շրջափակելու ծրագիր է հետապնդում, իսկ աբխազական երկաթուղին կարող է ճեղքել Հայաստանի շրջափակումը։
Աբխազական երկաթուղին Հայաստանին օգուտ է տալու, եւ թուրքերի կողմից կիրառվող շրջափակումը կդառնա անիմաստ. «Աբխազական երկաթուղին ձեռնտու է նաեւ Ռուսաստանին եւ Իրանին, ովքեր կարող են կապվել միմյանց հետ, իսկ Ռուսաստանը՝ հասնել մինչեւ Պարսից ծոցի Բանդեր—Աբաս նավահանգիստ»։
Քաղաքագետը նաեւ ավելացրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները պետք է ակտիվ բանակցություններ սկսեն աբխազական երկաթգիծը վերագործարկելու համար։ Հայաստանը պետք է ավելի ակտիվ դիրքորոշում ունենա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 500 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024