ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 8 » ԱՊՀ եւ ՄՄ երկրների հետ մաքսային համագործակցությունը Սոչիում նոր ուղղություն է ստացել
09:50
ԱՊՀ եւ ՄՄ երկրների հետ մաքսային համագործակցությունը Սոչիում նոր ուղղություն է ստացել

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3—5—ը Սոչիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) 60—րդ նիստի եւ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13—րդ նիստի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ԱՊՀ ՄԾՂԽ 60—րդ նիստի ընթացքում ստորագրվել է 15 որոշում, քննարկվել է ապրանքների մաքսային արժեքի որոշման եւ հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, մտավոր սեփականության օբյեկտների փոխադրման նկատմամբ մաքսային հսկողության, էլեկտրոնային առեւտրի, ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում միասնական տարանցման համակարգի ստեղծման հնարավորության, ինչպես նաեւ Մաքսային միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների եւ փոխադրամիջոցների մասին նախնական իրազեկման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Նիստի ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ա. Բելյանինովը։ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13—րդ նիստին ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է դիտորդի կարգավիճակով։ Նիստի ընթացքում ստորագրվել է 26 որոշում։ Ի դեպ, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական՝ 14—րդ նիստն անցկացվելու է Երեւանում՝ 2015 թվականի առաջին եռամսյակում։ Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ հնգակողմ հանդիպման՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված ՀՀ—ի՝ ԵՏՄ անդամակցության շրջանակում տեղեկատվական համակարգերի համադրման խնդիրներին։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024