ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 19 » Արժութային շուկան կայունանում է
16:39
Արժութային շուկան կայունանում է

ՀՀ վարչապետն այցելել է Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններ

Հայաստանյան արժութային շուկայի վերջին օրերի կտրուկ տատանումներից հետո երեկ դրամը սկսեց արժեւորվել։ Կառավարության եւ Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցներն ու հստակ հայտարարություններն իրենց դրական ազդեցությունն ունեցան արժութային շուկայի կարգավորման վրա։
Եթե երեկ առավոտյան 1 դոլարի վաճառքի միջինացված գինը 557 դրամ էր, ապա կեսօրից հետո 496,29 դրամ, իսկ երեկոյան՝ 457,95 դրամ։
Կառավարության նիստից հետո, որի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր խիստ հսկողություն սահմանել առեւտրի կենտրոններում եւ արտարժույթի փոխանակման կետերում, այցելել է Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններ՝ անձամբ տեղեկանալու, թե ինչ վիճակ է տիրում։
«Հացն ու ձուն անիմաստ թանկացրել են արտադրողները, ովքեր այդ գնով տալիս են խանութին, որ վաճառի։ Արդյունքում վնասում են քաղաքացուն։ Այս պահը նրանք օգտագործեցին, որ շահույթ շատ ստանան։ Դա վատ է, եւ պետք է կարգավորվի»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն երրորդ խանութն է այցելում եւ դեռ շարունակելու է շրջայցը. «Հիմա պատկան մարմինները եւս շրջում են, եւ համոզված եմ, որ այսօր, վաղը գները շտկվելու են։ Երեկվա շոկից էր, որ ապրանքները միանգամից թանկացան։ Մարդիկ հիմա դոլար են վաճառում 480 դրամով, որը երեկ գնել էին 580 դրամով, հիմա վնասվել են։ Երեկ մենք կատարել ենք քայլեր, մեր լծակները օգտագործել ենք եւ փորձել վեր հանել բոլոր ատյանները, որտեղ զբաղվել են սպեկուլյացիայով։ Այդ մարդկանց մենք պատժելու ենք։ Վստահ եմ, որ որոշ անհատներ որոշեցին օգտվել այս շոկից եւ դրամ կորզել ժողովրդից, բայց այսօր արդեն այդ հարցերը կարգավորվելու են»,–ասել է նա։
Խոսելով Ազգային ժողովում արտահերթ նիստի մասին, որտեղ քննարկվել էր նաեւ թանկացումների հարցը, վարչապետը նշել է, որ չի փորձի քննարկել այդ նիստը։ «Համոզված եմ, որ պատգամավորները փորձել են վեր հանել այդ իրավիճակը, դա իր դրական կողմերն ունի, որովհետեւ պատգամավորները պարտավոր են քննարկել այդ հարցերը»,–ասել է նա։ Հովիկ Աբրահամյանը նաեւ տեղեկացրել է, որ հանդիպել է միջազգային կառուցների ներկայացուցիչների հետ, քննարկել այդ հարցերը։ «Մենք օգնելու ենք նաեւ Կենտրոնական բանկին՝ օգտագործելով մեր վարչական լծակները, որ պատժենք այն մարդկանց, ովքեր փորձում են օգտվել առիթից»,–հավելել է նա։
Ըստ վարչապետի. «Ամբողջ աշխարհում արժութային շուկայում առկա է սպեկուլյատիվ վարք։ Որպես կանոն, դա արվում է համապատասխան հարթակներում՝ որոշակի կանոններով, եւ դրա անմիջական ազդեցությունը վերջնական սպառողի վրա միջնորդավորված է եւ ավելի չափավորված։ Ցավոք, Հայաստանում այս առումով սպեկուլյատիվ վարքի ամենացցուն օրինակները կարծես թե փոխանակման կետերում են, որոնք հաճախ կոնկրետ շահեր են սպասարկում։ Նման վարքի շարունակականության պարագայում կառավարությունը կքննարկի ինքուրույն փոխանակման կետերի գործունեության օրենսդրական կտրուկ սահմանափակման խնդիրը»։
Վարչապետը անդրադառնալով երթուղային միկրոավտոբուսների վարորդների բողոքին՝ նշել է, որ գազալցակայաններում գազի գինը առավոտից կարգավորվել է՝ 230—ից նվազելով 200 դրամ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 483 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024