Գլխավոր էջ » 2014»Դեկտեմբեր»17 » Ազգային ժողովը դատապարտում է /Ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն/
10:17
Ազգային ժողովը դատապարտում է /Ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն/
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում 71 կողմ, 1 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ] Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
1. անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ։
2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները։
3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն։
4. Առանձնահատուկ կարեւորում է հասարակական—քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը։
5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում։
ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»։