ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 1 » Բարեփոխումների ճանապարհով
16:01
Բարեփոխումների ճանապարհով

ԵՄ—ն ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ վերահսկիչ պալատ

Երեւանում անցկացվել է «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, ձեւավորել ՎՊ բարեփոխումներին աջակցող տարածաշրջանային եւ միջազգային գործընկերների պրոֆեսիոնալ ցանց։ 
Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի» եւ այլ մշտական հանձնաժողովների, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, միջազգային զարգացման գործընկեր կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։
ՀՀ վերահսկիչ պալատն ընտրել է բարեփոխումների ճանապարհն ու տարեցտարի մեծանում է կառույցի դերակատարությունը, հայտարարել է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանում այլեւս չկա որեւէ ոլորտ, որտեղ պալատը վերահսկողություն իրականացրած չլինի։ 
«Կիրառվող արդյունավետ միջոցառումները պետք է նպաստեն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողական միջավայրի ձեւավորմանը։ Վերահսկիչ պալատը պատժիչ գործիք չէ, այն ուղղված է կանխարգելմանը։ Ռեւիզորի մոտեցումը մնացել է անցյալում, եւ այսօր վերահսկիչ պալատը բարեփոխումների ճանապարհ է անցնում»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Իշխան Զաքարյանը՝ հավելելով, որ անցած տարիներին ՎՊ—ին հաջողվել է ուժեղացնել վերահսկողությունը եւ պետական համակարգում արդեն զգացվում է զգոնություն։
«Այսուհետ ՎՊ աշխատանքներն ուղղված են լինելու պետական միջոցների ծախսման արդյունավետությանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Ամենաբարձր մակարդակում առկա է երկխոսություն, եւ մեր երկիրն ինքն է խոսում խնդիրների մասին։ Չկա ոլորտ, որտեղ բարելավման հստակ քաղաքականություն չիրականացվի»,–ասել է ՎՊ նախագահը՝ հավելելով, որ վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան։
Իշխան Զաքարյանը կարեւորել է բազմաթիվ երկրների ՎՊ—ների, կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ հավելելով, որ ներդրվում են նոր ենթակառուցվածքներ, աշխատակիցները վերապատրաստվում են նոր ուղղություններով։ «Ներկա փուլում ձեւավորվել է այնպիսի իրավիճակ, որ կարելի է լավագույնս օգտագործել ՎՊ—ի բարեփոխումների համար»,–ասել Իշխան Զաքարյանը։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան նշել է, որ աուդիտի բարեփոխումները մեծ կարեւորություն ունեն, եւ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ վերահսկիչ պալատ։ «Պետական շղթայի կատարելագործման համար հույժ կարեւոր է, որ ԵՄ—ն շարունակի հատկացնել բյուջետային աջակցությունը, որպեսզի արդարադատության, կրթության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում բարեփոխումները շարունակվեն։ Կարիք կա արագացնելու բարեփոխումները՝ միջազգային կառույցների հռչակագրերին եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ»,–ասել է Հրիսթեան՝ հավելելով, որ ԵՄ պատվիրակությունը երկարաժամկետ հատվածում պատրաստ է օժանդակել ՎՊ—ին։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էլ ստորագրում է այն բոլոր խոսքերի տակ, որ հնչեցրեց Հրիսթեան՝ հավելելով, որ Գերմանիան աջակցում է հանրային ֆինանսների բարեփոխումներին՝ հավատալով, որ այն զարգացման անքակտելի նախադրյալ է։ «Հանրային ֆինանսների կառավարումը բարեխիղճ կառավարման դրսեւորումներից է»,–ասել է դեսպանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024