ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 19 » Ձեւավորվում է նոր օրակարգ /Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին/
16:39
Ձեւավորվում է նոր օրակարգ /Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին/

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձեւաչափով գագաթնաժողովին։ Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝դեկտեմբերի 18—19—ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական եւ ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում եւ ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները։ Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը։
Գագաթնաժողովից հետո ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հանդիպումները լավ առիթ են միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, ԵՄ—Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաեւ առկա մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնալու համար։
Հանրապետության նախագահը վերահաստատել է ԵԺԿ—ի հետ հետագա համագործակցության հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը։ Նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը։
Հանդիպմանը քննարկվել են ԵՄ—ի հետ համագործակցության նոր օրակարգի ձեւավորմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի հանրապետական կուսակցության համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ տարբեր միջխորհրդարանական կառույցների շրջանակներում։
Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երեւան։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024