ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է /Իսկ հայաստանյան տնտեսությունը հարմարվում է նոր իրավիճակին/
15:12
Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է /Իսկ հայաստանյան տնտեսությունը հարմարվում է նոր իրավիճակին/

Համաշխարհային տնտեսության վերականգնումը դեռեւս շարունակում է անհամաչափ եւ փխրուն մնալ, իսկ դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության աճը դեռեւս ներուժից կամ պոտենցիալից ցածր է։ Այս մասին հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը՝ «Այլընտրանք» հետազոտական կազմակերպության նախաձեռնությամբ երեկ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում կազմակերպված քննարկմանը։
Թերեզա Սանչեսը, ներկայացնելով «Դրամի փոխարժեքի տատանումը եւ դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա» թեմայով դասախոսությունը, նշեց, որ այսօր տարբեր տարածաշրջաններում նկատվում են խիստ տարբերություններ. «ԱՄՆ—ի տնտեսությունը ի վերջո վերականգնվում է, եւ հաջորդ տարի կանխատեսվում է երեք տոկոսի աճ, իսկ ԱՄՀ կանխատեսումներով՝ 3.1 տոկոսի աճ»։
Միաժամանակ, ըստ նրա, խնդիրներ կան ԵՄ երկրներում, ինչը մտահոգիչ է։ Մասնավորապես, ԵՄ երկրներում դեռեւս կան կառուցվածքային խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս աճի տեմպը վերականգնել։
«Հոկտեմբերին մենք կանխատեսում էինք, որ ԵՄ երկրներում աճը կկազմի 1,4 տոկոս, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը վերջերս հայտարարել է, որ իրենց կանխատեսումների համաձայն տնտեսական աճը 1,1 տոկոս կլինի, ինչը այնքան էլ լավատեսական չէ»,–նշեց Սանչեսը՝ հավելելով, որ սա հետեւանք է նրա, որ եվրոպական երկրների տնտեսություններում ֆինանսական համակարգը շարունակում է խնդիրների, դժվարությունների մեջ մնալ, բացի այդ, վարկային ներդրումներ դեռեւս չեն կատարվում տնտեսության մեջ, ինչպես նաեւ թույլ է ներքին պահանջարկը։
Անդրադառնալով զարգացող երկրներին, ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն ասաց, որ այս երկրներում աճի մեծ պոտենցիալ կա. «Կարծում ենք, որ միջինացված ցուցանիշներով այդ երկրներում տնտեսական աճը շուրջ հինգ տոկոս կկազմի, սակայն հնարավոր է, որ այդ կանխատեսումը եւս փոփոխվի, քանի որ որոշակի մտավախություններ կան կոնկրետ երկրների տնտեսություններում»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տնտեսության ներկա վիճակին, Թերեզա Սանչեսը նշեց, որ այսօր տնտեսությունն այս իրավիճակում հայտնվել է միջազգային շուկայում նավթի գների անկման, ռուսական տնտեսության կառուցվածքային խնդիրների, գործարար միջավայրի կառավարման պատճառով, ինչպես նաեւ մասնավոր եւ պետական հատվածում ներդրումների նվազումով, որոնք ուղեկցվում են մի շարք աշխարհաքաղաքական խնդիրներով։
«Հոկտեմբերին մենք կանխատեսում էինք, որ Ռուսաստանում աճը կկազմի 0,5%, սակայն Ռուսաստանի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների վերջին կանխատեսումների համաձայն՝ տնտեսությունը անկում կապրի՝ 0,8 տոկոսով»,–ասաց նա՝ հավելելով, որ բնական է՝ այս բոլոր գործոններն իրենց ազդեցությունն են թողնելու Հայաստանի տնտեսության վրա։
Նա միաժամանակ նշեց, որ կանխատեսումների համար պետք է առանձնացնել այն ռիսկերը, որոնք կարող են բերել տնտեսության աճի եւ նվազման։
Թերեզա Դաբան Սանչեսի խոսքերով, բնական է, որ տեղի ունեցողը նաեւ իր ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Դրան գումարվում է նաեւ երկու հիմնական ազդեցություն։ Առաջինը վերաբերում է Ռուսաստանից եկող տրանսֆերտներին. արտագնա աշխատանքի մեկնածների կողմից ուղարկվող գումարները սկսել են նվազել։ Բացի այդ, ՌԴ—ի տնտեսական իրավիճակից ելնելով՝ նվազել են նաեւ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները։
Այդուհանդերձ, ինչպես նշեց ԱՄՀ ներկայացուցիչը, այս պահին Հայաստանի տնտեսությունը մի փոքր ավելի արագ է աճում, քան նրա հիմնական առեւտրային գործընկեր պետություններինը։
Ինչ վերաբերում է փոխարժեքին, Թ.Սանչեսը նշեց, որ ինչպես ռուբլին է արժեզրկվում դոլարի նկատմամբ, այնպես էլ հայկական ազգային արժույթը զուգահեռ արժեզրկվում է. նույն իրավիճակն է նաեւ Վրաստանում եւ զարգացող այլ երկրներում։ «Այս գործընթացի միջոցով տնտեսությունը հարմարվում է նոր իրավիճակին, քանի որ դրամի արժեզրկմանը զուգահեռ հայկական ընկերությունները ավելի մրցունակ են դառնում արտահանման տեսանկյունից։ Հայաստանին անհրաժեշտ է պահպանել այդ մրցունակությունը, քանի որ նույն ուղղությամբ կարող են շարժվել տարածաշրջանի մյուս երկրները»,–ընդգծեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը։
Բացի այդ, ըստ Թ.Սանչեսի, դրամի արժեզրկման պատճառով կբարձրանան ներմուծված ապրանքների գները, սակայն դա կնպաստի, որ հայկական ապրանքները սպառվեն։ «Հասկանում ենք, որ ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով սահմանափակ է, սակայն եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, ապա ներքին արտադրողները խնդիրների առաջ կկանգնեն»,– ասաց նա՝ հավելելով, որ այսօր հիմնական ռիսկն այն է, որ այդ ճշգրտումների դեպքում հնարավոր է, որ որոշակի վայրիվերումներ լինեն։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 422 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024