Գլխավոր էջ » 2015»Մայիս»11 » Հայրենական պատերազմի վետերանները հյուրընկալվեցին քաղաքապետի մոտ
09:12
Հայրենական պատերազմի վետերանները հյուրընկալվեցին քաղաքապետի մոտ
Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը Հաղթանակի և խաղաղության տոնի 70 ամյակի տոնակատարության շրջանակում իր աշխատասենյակում հյուրանկալեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից մեծամորցի վետերաններին: Ջերմ ընդունելության ընթացքում պարոն Գրիգորյանը մաղթեց վետերաններին քաջառողություն և բարձր գնահատեց նրանց մարտական և աշխատանքային վաստակը խաղաղության հաստատման և երկրի շենացման հայրենանվեր գործում.... Պատերազմի մասնակից վետերաների շարքերը ցավոք տարի առ տարի նոսրանում են: Հաղթանակի 70 ամյակը այս տարի նշեցին Պավել Բարսեղյանը, Սուրեն Աղաջանյանը և Ավագ Գրիգորյանը: Վետերաների հիմնահարցերը մշտապես Պարոն Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է գտնվում և պարբերաբար ընդունելով նրանց, լսելով նրանց խնդիրները, հնարավորինս հոգում է նրանց կարիքները և լուծում տալիս նրանց բարձրացրած հարցերին..