ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 04:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 26 » Ինտեգրացիոն գործընթացներ եւ տնտեսական նոր հեռանկարներ /Տնտեսական տարին ամփոփել են տնտեսագետները/
16:09
Ինտեգրացիոն գործընթացներ եւ տնտեսական նոր հեռանկարներ /Տնտեսական տարին ամփոփել են տնտեսագետները/

Հայաստանի տնտեսության համար 2014 թվականը հատկանշական էր միջազգային տնտեսական ինտեգրման ձեւաչափերի քննարկումների եւ բանակցությունների առումով՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տեսանկյունից։ Մի կողմից՝ բանակցային գործընթաց էր ընթանում ԵՏՄ—ին անդամակցելու համար, մյուս կողմից՝ վերսկսվեցին Եվրասիական տնտեսական միության հետ բանակցություններրը։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ամփոփելով 2014 թ. տնտեսական տարին. «Տարվա ընթացքում շատ ակտիվ բանակցային գործընթաց էր ընթանում, եւ մենք տեսանք, որ այդ ամենը հանգեց իր տրամաբանական ավարտին։ 2015 թվականին մենք արդեն կլինենք ԵՏՄ անդամ, բայց մյուս կողմից կշարունակենք բանակցությունները Եվրամիության հետ։ Արդեն առիթ եղել է նշելու, որ Եվրամիության հետ սկսվել են նոր ձեւաչափի համաձայնագրի շուրջ քննարկումներ, իսկ ներկայումս էլ ոլորտային համագործակցության շուրջ բանակցություններն են ընթանում»։ Ըստ նրա՝ քննարկումները բավականին արդյունավետ են եւ վստահություն են ներշնչում, որ 2015 թվականի սկզբին հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել։
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նկատեց, որ 2014 թվականը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ընտրել է ոչ թե «կամ, կամ», այլ «եւ, եւ» ձեւաչափը։ «Երկու ինտեգրացիոն գործընթացներն էլ հաջող ընթացք ունեցան, մյուս կողմից էլ մենք պահպանում ենք լավ հարաբերությունները հարեւան Վրաստանի հետ։ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է ազատ առեւտրի համաձայնագիր, եւ երկու երկրներն էլ ձգտում են համագործակցել։ Այս ամենից բացի, աշխարհում եւս տեղի են ունենում լուրջ տնտեսական տեղաշարժեր, եւ Հայաստանը չի կարող անմասն մնալ դրանցից»,–ասել է Վ. Այվազյանը։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Հայաստանը սարսափելի վիճակում չէ, թեեւ հայտնվել է դժվար իրավիճակում. «Եվ Արեւմուտքը, եւ Արեւելքը ձգտում են այս տարածաշրջանում իրենց բեւեռները կառուցել, ինչի արդյունքում փոքր պետությունները հայտնվել են վատ իրավիճակում։ Մասնավորապես, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամեն պետություն փորձում է իր դիրքերը ամրապնդել, իսկ Հայաստանը փորձում է դիմակայել այդ ամենին»։
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ամփոփելով այս տարվա տնտեսական գործընթացները, նշել է. «Հատկապես կառանձնացնեի ընտանեկան բիզնեսին վերաբերող օրենքի ընդունումն ու սահմանամերձ վայրերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք եւս միտված են փոքր բիզնեսի ամրապնդմանը։ Այդ առավելությունների մասին պետք է շատ խոսել, քանի որ դրանք ունեն նաեւ սոցիալական նշանակություն։ Պետությունը հրաժարվել է հարկերից՝ հնարավորություն տալով ստեղծել բիզնես, հաղթահարել աղքատությունը, իսկ միգրացիայի տեսանկյունից դա ունի կանխարգելիչ նշանակություն»։
«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը խոսել է դոլարի արժեւորման գործընթացի մասին՝ նշելով, որ դա զգալի ազդեցություն ունեցավ տնտեսական ակտիվության վրա. «Ինտեգրացիոն գործընթացները կլանում են նաեւ Հայաստանը, հետեւաբար ամենափոքր ցնցումները, որ նկատվում են համաշխարհային տնտեսությունում, իրենց անդրադարձն են գտնում այստեղ։ Խոսքը վերաբերում է ոչ թե դրամի արժեզրկմանը, այլ դոլարի արժեւորմանը։ Սա շատ կարեւոր ճշգրտում է, որովհետեւ եթե ասում ենք դրամի արժեզրկում, ապա պետք է պատճառներ գտնենք, սակայն այդպիսի պատճառներ չկան, եւ այստեղ արտաքին ազդակները որոշիչ եղան»։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 423 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024