ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 14:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 12 » Կապերի խորացմանն ուղղված քայլ /Մուտքի արտոնագրերի դյուրացումը կսերտացնի Հայաստանի ու ԱՄՆ ժողովուրդներին/
09:22
Կապերի խորացմանն ուղղված քայլ /Մուտքի արտոնագրերի դյուրացումը կսերտացնի Հայաստանի ու ԱՄՆ ժողովուրդներին/

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխադարձ պայմանավորվածությունը՝ դյուրացնել մուտքի արտանագրերի ռեժիմը, համարում է երկու ժողովուրդների միջեւ կապերի խորացմանն ուղղված քայլ։ Այս մասին դեսպանը հայտնել է դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. «Շատ ուրախալի հայտարարություն է այն, ինչ ՀՀ կառավարության կողմից երեկ եղավ, որը եզրափակում է մեկ տարվա աշխատանքը։ Մեկ տարի առաջ Վաշինգտոնում այս գործընթացը մեկնարկեց, ինչն ավելի ու ավելի սերտ հարաբերություններ կստեղծի երկու երկրների ժողովուրդների միջեւ»։
Նրա խոսքով՝ տրվել է վիզաների վավերականության առավելագույն թույլատրելի ժամկետը, որը համապատասխանում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԱՄՆ—ի օրենսդրությանը. «Մենք ցանկանում էինք, որ լինի ավելի ազատական վիզաների շրջանակ փոխադարձության սկզբունքի հիման վրա, ինչին էլ ձեռնամուխ եղանք»։
Ջոն Հեֆերնը շեշտեց նաեւ այն փաստի կարեւորությունը, որ ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելիս սահմանվում է առանց վիզային ռեժիմ։
ՀՀ կառավարության հետ ԱՄՆ վիզային ռեժիմի նոր կարգի մասին համաձայնության նպատակը մուտքի արտոնագրի երկարացումն է։ Այս մասին «Tert.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե սա արդյոք չի՞ նպաստի արտագաղթի աճի տեմպին դեպի ԱՄՆ, Գագիկ Եգանյանը նշել է. «Մուտքի արտոնությունը եւ մշտական բնակությունը տարբեր բաներ են։ Սա այցելությունների դյուրացում է նշանակում, իսկ բնակվելու դեպքում այլ ընթացակարգ, կարգավիճակներ են լինում»։
Անկախ վիզայի վավերականության ժամկետից՝ միջնորդավճարը կմնա նույնը՝ 160 ԱՄՆ դոլար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բարձրացված հարցին ի պատասխան, նշել է ԱՄՆ հյուպատոս Ֆրենք Թուն։ «Վիզայի համար միջնորդավճարի չափը մնում է նույնը, հիմա եք դիմում, թե եկող տարի, այն միեւնույն է՝ արժի 160 ԱՄՆ դոլար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է հյուպատոսը։
Հարցին ի պատասխան, թե որքան ժամանակով կկարողանան ՀՀ քաղաքացիները մնալ Միացյալ Նահանգներում երկարաժամկետ վիզաների դեպքում, հյուպատոսը հայտնել է. «Վիզայի վավերականության ժամկետն ու Միացյալ Նահանգներում գտնվելու տեւողությունը տարբեր բաներ են։ Վիզայի վավերականությունը ցույց է տալիս, թե դուք մինչեւ երբ կարող եք հասնել ԱՄՆ սահմանային անցակետ, անցակետում ներգաղթային պաշտոնյաներն էլ որոշում են, թե որքան ժամանակ կարող եք անցկացնել երկրում։ Դա կապ ունի վիզայի տեսակի հետ, ուսանողների համար, իհարկե, 180 օր չի լինի, շատ կլինի։ Տուրիզմի ու բիզնեսի համար, սովորաբար, Միացյալ Նահանգներում մնալու համար տրամադրվում է մինչեւ վեց ամիս»։
Հյուպատոսը վստահեցրել է, որ բոլոր դիմողների համար կա հնարավորություն ստանալու վավերականության երկար ժամկետով վիզաներ։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք զբոսաշրջության նպատակով ԱՄՆ մեկնողները պե՞տք է ինչ—որ հիմնավորումներ ներկայացնեն ու համապատասխանեն չափանիշների՝ հյուպատոսը նշել է. «ԱՄՆ վիզա ստանալու չափանիշների մեջ որեւէ փոփոխություն չի կատարվել, այսուհետ, եթե համապատասխանեն այդ պահանջներին, վիզան կտրվի 10 տարի ժամկետով»։
Հյուպատոսը հույս է հայտնել, որ վիզայի վավերականության ժամկետի ավելացումը որոշ հարցերում կլուծի ԱՄՆ հյուպատոսության եւ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների միջեւ ծագած խնդիրները. «Մենք շարունակում ենք այս ոլորտի հետ հետագա երկխոսությունը ու հուսով ենք, որ կկարողանանք դրա միջոցով հարթել առաջացած խնդիրները»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024