ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 19:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Կշարունակենք մեր ճանապարհը՝ գործընկերների աջակցությամբ /Ընդգծել է ՀՀ նախագահը ՀԻԵԿ—ի տնօրենների խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ/
15:12
Կշարունակենք մեր ճանապարհը՝ գործընկերների աջակցությամբ /Ընդգծել է ՀՀ նախագահը ՀԻԵԿ—ի տնօրենների խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երեւան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երեւանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը։ Այն տարածաշրջանում առաջին եւ միակ մասնաճյուղն է։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան։ Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երեւանյան մասնաճյուղի բացումը կարեւոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաեւ պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարեւորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման եւ վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։
Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է իր կարողությունների չափով աջակցելու Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանը՝ իր բարդ եւ չափազանց կարեւոր առաքելության իրականացման գործում, նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը. մեր երկիրը եւս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է եւ անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով՝ բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, նախագահի խոսքով, դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարեւորվում է։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է սկսած ճանապարհը՝ ակնկալելով գործընկերների, այդ թվում նաեւ ՀԻԵԿ—ի աջակցությունը։
Սպիրիդոն Ֆլոգաիտիսը շնորհակալություն է հայտնել Երեւանում ՀԻԵԿ—ի մասնաճյուղ բացելու հնարավորություն ընձեռելու եւ համագործակցության պատրաստակամության համար, ուրախությամբ փաստելով, որ Հայաստանը դեռեւս 2011 թվականից անդամակցում է կազմակերպությանը՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի երկրների։ Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացվող բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման եւ մասնագիտական բոլոր այն հարցերում, ինչի կարիքը կունենա Հայաստանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ այս գործընկերությունը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների եւ ժողովուրդների համար։
ՀՀ նախագահի մամլո գրասենյա
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024