ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 2 » Լավաշը նաեւ ազգային մշակութային արժեք է /Լրագրողներին ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի որոշումը/
15:37
Լավաշը նաեւ ազգային մշակութային արժեք է /Լրագրողներին ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի որոշումը/

Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում լրագրողներին ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի որոշումը հայկական լավաշը այդ կազմակերպության մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու վերաբերյալ հետեւյալ բնորոշմամբ. «Լավաշ–ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում»։
Թեմայի վերաբերյալ բացատրություններ էին տալիս ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզան Ծատուրյանը։
Նոյեմբերի 24—28—ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9—րդ նիստը։
Օրակարգում ներառված էին անդամ պետությունների կողմից կոնվենցիայի կիրարկման, ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի մասին պարբերական զեկույցների, միջազգային աջակցության ծրագրերի ընդունման, անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի եւ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրմանն առնչվող հարցեր։
Նիստին ներկայացվել էին մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրման 46 հայտ, 27 պարբերական զեկույց, 8 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարր, 4 առաջարկ՝ լավագույն փորձի անվանացանկում գրանցելու համար։
Կոմիտեի քննարկումների արդյունքում ընդունվել են մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրման 34 հայտ, 27 պարբերական զեկույց, 3 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարր, 1 առաջարկ՝ լավագույն փորձի անվանացանկում գրանցելու համար։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում 2014 թվականին ներառման նպատակով ներկայացրել էր իր հերթական հայտը՝ «Լավաշ– ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում»։
Այն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը՝ ստանալով տարածաշրջանային բոլոր խմբերի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական մարմնի 6 փորձագետների դրական եզրակացությունն առ այն, որ Հայաստանի ներկայացրած հայտը համապատասխանում է կոնվենցիայի սահմանած 5 չափորոշիչներին, եւ առաջարկվել է այն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Ս.թ. նոյեմբերի 26—ին հայտերի քննարկման ընթացքում միաձայն հաստատվել է Հայաստանի կողմից ներկայացված եւ կոմիտեի փորձագիտական մարմնի հաստատած որոշումը՝ «Լավաշ–ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտի ընդունումը։
Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ՝ չորրորդ մշակութային արժեքով։ Մինչ այդ, նախորդ տարիներին ցանկում ներառվել էին «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Խաչքարի արվեստ–խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասունցի Դավիթ կամ Սասնա ծռեր» էպոսի կատարողական դրսեւորումները» (2012թ.) արժեքները։
Մամլո ասուլիսի մասնակիցները դրվատանքի խոսքեր ասացին հայտի նախապատրաստական եւ ներկայացման ընթացքի ասպարեզում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ջանադիր, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի եւ արտաքին գործերի նախարարությունների հետեւողական աշխատանքների մասին։ Նրանք հպանցիկ անդրադարձան նաեւ հայտի ընդունման կապակցությամբ հարեւան Ադրբեջանում ծավալված ու չդադարող ծիծաղելի ու հիստերիկ ջղաձգություններին՝  նշելով, որ հայտն ընդունված, եւ այն փոփոխման, լրացումների կամ մերժման ենթակա չէ։
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 471 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024