ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 20 » Մեր բանկերը տարածաշրջանում ամենակայունն են /Դրամի արժեզրկումը հայաստանյան ծագում չուներ/
12:08
Մեր բանկերը տարածաշրջանում ամենակայունն են /Դրամի արժեզրկումը հայաստանյան ծագում չուներ/

«Այն իրողությունը, որ դրամը էապես արժեզրկվեց դոլարի նկատմամբ՝ հայաստանյան ծագում չուներ»,–այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ սա առաջին անառարկելի պնդումն է։
Նրա խոսքերով՝ երկու հիմնական գործոններ եւս կային, որոնք բերեցին այս իրավիճակին։ Նախ, ըստ նրա, դոլարը ԱՄՆ տնտեսության աշխուժացման արդյունքում ուժեղանում է, եւ դրա ազդեցությունը իրենց վրա կրում են բոլոր արժույթները՝ արժեզրկվելով դոլարի նկատմամբ։ Երկրորդ գործոնը վերաբերում է Հայաստանի հիմնական գործընկեր երկրին՝ Ռուսաստանին, որտեղ տարբեր պատճառներով առկա է ռուբլու էական արժեզրկում, ինչպես նաեւ՝ նավթի գնի նվազում։
«Քանի որ Հայաստանը փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկիր է, բնականաբար, ենթարկվում է խոշոր ֆինանսական ազդեցություններին։ Բնական է, որ այդ ամենը իր հետեւանքը պետք է ունենար դրամ—դոլար փոխարժեքի փոփոխման վրա»,–նշել է Գ. Մինասյանը։
Ըստ նրա՝ կանխատեսումներ կային, որ իսկապես այս տարբերության հետեւանքով դրամի փոխարժեքը էապես պետք է նվազի։ Սակայն Գ. Մինասյանը գտնում է, որ այն, ինչին ականատես եղանք վերջին օրերին, հաջորդ գործոնի ազդեցության հետեւանք էին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է նման իրավիճակներում հանդիպող աժիոտաժային դրսեւորումներին։ Դրանք, ըստ նրա, առաջացնում էին այնպիսի մարդիկ, որոնք չունեին համապատասխան ունակություն, կարողություն եւ գիտելիք, որպեսզի կարողանային արագ փոփոխվող իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել։
Արդյունքում, ըստ Գ. Մինասյանի, որոշ մարդիկ սխալ կողմնորոշվելով էլ ավելի վատթարացրեցին իրենց վիճակը. «Խնայողությունները փրկելու կամ շահույթ ստանալու նպատակով, դրամի չհիմնավորված արժեզրկման պատճառով ազատվում էին իրենց դրամային խնայողություններից՝ չափազանց բարձր գնով ձեռք բերելով դոլար։ Հիմա նրանք ֆինանսական վատ վիճակում են հայտնվել»։
Նրա խոսքերով՝ վերջին օրերի իրադարձությունները մեկ անգամ եւս փաստում են, որ այսպիսի տատանումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հասարակության լայն շերտերը իրենց զերծ պահեն չկշռադատված քայլերից, քանի որ դրանով ոչ միայն իրենց են վնասում, այլեւ ստեղծում են պարարտ հող անառողջ գործարքներ իրականացնող կառույցների, անհատների համար։
Նա նշել է նաեւ, որ այս իրավիճակը չսահմանափակվեց միայն ֆինանսական շուկայով. «Մենք արձանագրեցինք, որ նման անհարկի, տնտեսական գործոններով չհիմնավորված փոխարժեքի տատանողականությունը բերեց նաեւ որոշ ապրանքատեսակների գների բարձրացման։ Սա եւս չափազանց նեգատիվ վիճակ է, որի հիմքերը հենց այդ նույն դրսեւորումներն էին»։
Անդրադառնակով ՀՀ կենտրոնական բանկի գործողություններին, պատգամավորը նշել է, որ ԿԲ—ն վարել է ճիշտ քաղաքականություն. «Առաջին հերթին իր հայտարարություններով փորձեց հասարակության լայն զանգվածին հետ պահել անխոհեմ քայլերից, ինչպես նաեւ զգուշացրեց այն տնտեսավարողներին, որոնք փորձում էին կանխամտածված ձեւով չհիմնավորված շահույթ ստանալ այս իրավիճակից»։
Արդյունքում, ըստ նրա, բավականին կարճ ժամանկահատվածում փոխարժեքի մեծ, չհիմնավորված մարժան սկսեց փոքրանալ. «Ես ենթադրում եմ, որ եթե ոչ Ամանորի նախաշեմին, ապա դրանից մի քանի օր հետո մարժան կփոքրանա, կհասնի իր բնական իրավիճակին եւ կլինի 5—10 դրամի սահմաններում, որը կար վերջին մի քանի տարիներին»։
Հարցին, եթե դրամի արժեզրկումը հայաստանյան ծագում չուներ, այդ դեպքում ինչով պատգամավորը կբացատրի այն, որ ԱԺ արտահերթ նիստից հետո՝ ժամեր անց հնարավոր եղավ կայունացնել դրամը, Գ. Մինասյանը պատասխանել է, որ կան գործընթացներ, եւ դրանց ազդեցությունը Հայաստանի վրա անխուսափելի է, ինչի արդյունքում իսկապես դրամը պետք է արժեզրկվեր։
«Խոսքը երկրորդ բաղադրիչի մասին է, այն, որ արժեզրկումը բերեց գերարժեզրկման, որը որեւէ տնտեսական հիմնավորում չուներ։ Այդ երկրորդ բաղադրիչն իսկապես կախված էր մի քանի հանգամանքներից. կար շուկայական գործընթացներին մեր քաղաքացիների անհարկի միջամտությունը, որից տուժեցին բոլորը, առաջին հերթին՝ անվճարունակ քաղաքացիները։ Այդ աժիոտաժին մասնակցեցին նաեւ տնտեսավարողները, որոնք գործում էին թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական շուկայում։ Խոսքը այդ երկրորդ բաղադրիչի վերացման մասին է»,–ասել է նա՝ հավելելով, որ տնտեսական գործոններով հիմնավորված առաջին բաղադրիչը կարելի է օբյեկտիվ համարել։
Գագիկ Մինասյանն անհիմն է համարել այն լուրերը, թե հայաստանյան առեւտրային բանկերը լիկվիդայնության հետ խնդիրներ ունեն եւ հրաժարվում են վերադարձնել քաղաքացիների ավանդները։ «Սա մեծ սուտ է, եւ ես չեմ բացառում, որ նման լուրերը մեր ոչ բարեկամ երկրների կողմից այս կամ այն ճանապարհով են ներթափանցում Հայաստան»,–նշել է Մինասյանը՝ հավելելով, որ հայաստանյան բանկերը տարածաշրջանում ամենակայունն են։
Ըստ պատգամավորի՝ միջազգային կառույցները հայաստանյան բանկերում սթրես—թեստեր են անցկացնում, որոնց արդյունքում պարզվում է, որ մեր բանկերը տարածաշրջանում ամենակայունն են. «Չկա այդպիսի մտավախություն, որ հայաստանյան բանկերը կարող են այդ վիճակում հայտնվել»։ hhpress.am
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 454 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024