ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 5 » Միակ քաղաքակիրթ ճանապարհը
14:28
Միակ քաղաքակիրթ ճանապարհը

Իշխանափոխության կարելի է հասնել ընտրությունների միջոցով

Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի երկրում գնաճը չանցնի սահմանված շեմից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այն կարգավորվի, եւ ես համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ հարցերը կլուծվեն»,–նշել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ տարադրամի փոխարժեքի տատանումները կապված չեն երկրի ներքին տնտեսական զարգացումների հետ. «Դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունք է, որն ունենում է իր բացասական ազդեցությունը։ Մենք ուղղակի պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս ամենը սահուն անցկացնենք»։
Ըստ վարչապետի՝ այդ գործընթացների հետեւանքով դժվարանում է ներկրումների խնդիրը, քանի որ ներկրողները վճարում են դոլարով եւ վաճառում են դրամով, եւ այս փոխարժեքի տատանումները բացասական ազդեցություն են ունենում նրանց շահույթների վրա. «Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ ներկրողները կարողանան առանց կորուստների դուրս գալ։ Սա է մեր խնդիրը, եւ փորձում ենք կարգավորել այս հարցը։ Եվ ես կարծում եմ, որ այն Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է, որպեսզի առկա խնդիրներին լուծում տա»։
Դիտարկմանը, թե պետական բյուջեի նոր նախագծում դոլարի փոխարժեքը գրվել է 411 դրամով, Հ. Աբրահամյանը հակադարձել է, որ դա օրենքի պահանջ է՝ ընդգծելով, որ կառավարությունը բյուջեի հիմքում պետք է դնի նոյեմբերի 1—ի դրությամբ առկա փոխարժեքը, ինչն էլ արվել է։
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Հովիկ Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ ոչ իշխանական եռյակը չի գնում երկրում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհով. «Ես չեմ տեսել, որ նրանք իշխանափոխության են գնում։ Իմ կարծիքով նրանք չեն գնում իշխանափոխության»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքը ընդունելի է բոլորի համար, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ ինքը չի կարող բոլորի համար ընդունելի լինել. «Սակայն ինձ համար կարեւոր է ոչ թե բոլորի համար ընդունելի լինելը, այլ իմ գործի արդյունավետությունը։ Ես քայլեր եմ ձեռնարկում մեր երկրում առկա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ եւ այդ գործի հաջողության համար կարեւորում եմ եւ ակնկալում եմ բոլորի աջակցությունը։ Մենք արդեն եռյակին առաջարկել ենք նստել, քննարկել եւ համատեղ լուծումներ փնտրել երկրի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալու համար, սակայն նա մերժեց»։
Հովիկ Աբրահամյանը նշել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում եռյակը. «Եթե ցանկանում են իշխանության գալ, թող մասնակցեն 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ստանան ժողովրդի մեծ մասի քվեն, կազմեն կառավարություն եւ իշխեն։ Սա է միակ ճանապարհը բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Ես իրենց սա եմ առաջարկում։ 2012թ. մեզ հաջողվել է ստանալ ձայների մեծամասնությունը, կազմել ենք կառավարություն, առաջարկել ենք միասին աշխատել, կոալիցիա կազմել, եթե չեն ցանկանում, դա արդեն իրենց խնդիրն է»։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ապագայի հարցը։
Նա նշել է, որ կառավարությունը հնարավորության սահմաններում փորձելու է օգտակար լինել, որպեսզի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվեն. «Եվ մենք այս տարի վճարելու ենք, ինչպես հայտարարել է նաեւ էներգետիկայի նախարարը, նոյեմբերի եւ դեկտեմբերի աշխատավարձերը»։
Միեւնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ ինքն ընդհանրապես դեմ է, որ չաշխատող գործարանի տնօրենն ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ 2 մլն 300 հազար դրամ աշխատավարձ, եւ այդ գործընթացը շարունակական լինի։ «Առաջինն այդ տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր։ Չորս տարի է՝ այդ գործարանը չի աշխատում, եւ հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն»,–նշել է վարչապետը։
Անդրադառնալով գործարանը կրկին վերագործարկելու հարցին՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել է, որ միջազգային փորձագետներ հրավիրեն եւ տան առաջարկ. «Նախարարն ինձ զեկուցել է, որ մինչեւ փետրվար—մարտ առաջարկը կլինի, եւ մենք կորոշենք «Նաիրիտի» ճակատագիրը։ Եթե հնարավորություն կլինի գործարանը վերագործարկելու համար, կառավարությունը կաջակցի այդ գործընթացին»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 508 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024