ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Մշակվում են իրավիճակը կայունացնելու քայլեր /ԿԲ նախագահը վստահեցնում է, որ դրամը շուտով կարժեւորվի/
15:12
Մշակվում են իրավիճակը կայունացնելու քայլեր /ԿԲ նախագահը վստահեցնում է, որ դրամը շուտով կարժեւորվի/

Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումները ազդեցություն ունեն նաեւ ՀՀ դրամի վրա՝ արտացոլվելով ազգային արժույթի շարունակական անկման մեջ։ 
ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ երեկ նախաձեռնողի սահմանած օրակարգով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ դեկտեմբերի 15–ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ՝ համաձայն «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի, եւ առանց ընդմիջման։
Խորհրդարանը քվեարկությամբ որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդումը քննարկել դռնփակ ընթացակարգով։
Երեկ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից։
Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։
Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված՝ կենտրոնական բանկի ջանքերին եւ ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսավարողների եւ քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ—ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ կենտրոնական բանկը անում են եւ կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»։
Նա նշել է, որ օրվա ընթացքում կենտրոնական բանկի խորհուրդը հանրությանը կտա մանրամասն պարզաբանումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Կառավարությունը մշտական կապի մեջ է նաեւ իր միջազգային գործընկերների հետ եւ վստահ է, որ համատեղ ջանքերով եւ սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,–եզրափակել է ՀՀ վարչապետը։
Վարչապետի հայտարարությանը հետեւել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ։
Նրա խոսքով, Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո։ Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, եւ սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեւորվի։ «Կենտրոնական բանկը բազմիցս նշել է եւ այս պահին էլ հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա։ Անհրաժեշտության դեպքում ԿԲ—ն ունի հնարավորություն՝ տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն։ Նման խուճապային փոխարկումները պարզապես անիմաստ են։ Բանկային համակարգը կայուն է, նրանք վճարունակ են եւ կարող են սպասարկել քաղաքացիների ավանդներն ու հաշիվները»,– հայտարարել է նա։
ԿԲ նախագահը վստահեցրել է, որ կենտրոնական բանկի գերնպատակը լինելու է գների կայունությունը եւ գնաճի զսպումը. «Կենտրոնական բանկը վստահ է, որ տիրապետում է գնաճի զսպման մեխանիզմներին, եւ մեր գերնպատակը մնում է գների կայունությունը։ Գների կարճաժամկետ կայունացման եւ դոլարիզացիայի մակարդակի կարգավորման համար ԿԲ—ն արդեն իսկ երկու շաբաթ առաջ բարձրացրեց լոմբարդային տոկոսադրույքը մինչեւ 21 տոկոս։ Սա կարճաժամկետ բարձրացում է, եւ տոկոսադրույքները հնարավոր է նաեւ արագ նվազեցնել։ Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո ԿԲ—ն որոշում կկայացնի տոկոսադրույքի եւ գնաճի հավասարակշռման մասին»։ Նրա խոսքով, իրավիճակից օգտվելով գուցե որոշ տնտեսավարողներ փորձեն արհեստականորեն բարձրացնել գները կամ փորձեն արտարժույթով գնանշումներ անել, որը օրենսդրական լուրջ խախտում է եւ պատժվելու է։
ԿԲ նախագահը հերթական անգամ հորդորել է մարդկանց զերծ մնալ անհարկի փոխարկումներից։ «Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են»,–վստահեցրել է Ջավադյանը։ Այս մասին զգուշացվել են բոլոր բանկերի ղեկավարները։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
Հարցին ի պատասխան՝ Կենտրոնական բանկը մեղավո՞ր է ստեղծված իրավիճակի համար, Գագիկ Խաչատրյանը նշել է, որ այստեղ մեղավորի հարցը չէ։ Նա ընդգծել է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նման խնդիր կա, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ. «Հիմա կենտրոնական բանկը գնահատում է պատճառները, թե ինչու երկրում նման իրավիճակ ստեղծվեց եւ կգնա խնդիրը լուծելու ճանապարհով»։
Հարցին, թե ֆինանսների նախարարությունն այս դեպքում ինչ կարող է անել, Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականության վարող է, եւ նման դեպքերում հարկավոր է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարել՝ բարձրացնել եկամուտները, նվազեցնել ծախսերը։ «Բայց, հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, մենք փորձում ենք վարել ավելի մեղմ, տնտեսությունն աշխուժացնող քաղաքականություն։ Ամեն ժամ, ամեն օր խաղի նոր պայմաններ են առաջանում, դրա համար մենք կառավարությունում կենտրոնական բանկի հետ քննարկում ենք այն գործիքները, որոնք կկայունացնեն վիճակը»,–ասել է նա։
Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը նաեւ սպեկուլյացիաների արդյունք է, նախարարը պատասխանել է, որ պատճառները ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ սուբյեկտիվ։ Նա նշել է, որ հարկավոր է տարանջատել, փակել բոլոր սողանցքները եւ իրավիճակը տանել կայունացման. «Ուղղակի ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Դրամի արժեզրկումը կարող է շատ արագ լինել, սակայն դա հաղթահարելը շատ դժվար է»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 352 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024