ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 3 » Նաեւ՝ անվտանգություն ապահովող
15:37
Նաեւ՝ անվտանգություն ապահովող

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը նոյեմբերի 21–24–ը Հաագայում մասնակցել է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովին։ Ընդ որում՝ հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես Հայաստանի, հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային հանրության համար մեծ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը։
ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը երեկ ասուլիսում ամփոփելով այցը՝ նշեց, որ զեկույցով հանդես է եկել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր զեկույցների շուրջ, որոնց առանձին կետերի առթիվ հայաստանյան պատվիրակությունն իր մտահոգություններն է հայտնել գլխավոր զեկուցողներին։ Վերջիններիս արձագանքը դրական է եղել, զեկուցողներն առանձին դրույթների շուրջ համաձայնել են վերախմբագրել նախապես ներկայացված տեքստը։
«Այսպես, զեկույցներից մեկում առկա էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված ոչ ճիշտ ձեւակերպում։ Մենք կոչ արեցինք զեկուցողին՝ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում ընդունված ձեւակերպումները, եւ նա համաձայնեց այդ մասով վերախմբագրել զեկույցը»,–ասաց Կ. Նահապետյանը։
Սիրիական ճգնաժամի վերաբերյալ զեկույցում հայերին ներկայացրել են որպես սիրիական պաշտպանական բանակում մեծ ներգրավվածություն ունեցող ազգային փոքրամասնություն. ընդ որում՝ ներկայացվել են չորս խմբեր, որոնցից երկուսը՝ որպես քրիստոնյաներ ու հայեր։ Հայաստանի օրենսդիրի պատվիրակությունն այս հարցում եւս միջամտել է՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի հայերի՝ քրիստոնյա լինելու մասին։ Բացի այդ՝ շեշտվել է, որ Սիրիայում բնակվող հայերը նշանակալի ներգրավվածություն չունեն այդ երկրի պաշտպանական բանակում։ Այս հարցում եւս զեկուցողն ընդառաջ է գնացել ու համաձայնել է փոփոխություն կատարել տեքստում. «Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ։ Հնչեցվել են մեր ազգային անվտանգության շահերին վերաբերող հարցադրումներ։ Մասնավորապես՝ հարցադրում է հնչել ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման ու փաստի առնչությամբ միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքի վերաբերյալ։ Բոլոր լրատվամիջոցները հրապարակել են թե մեր հարցադրումը եւ թե հնչած պատասխանը»։
Կ. Նահապետյանը հիշեցրեց՝ ՆԱՏՕ—ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հարցադրմանն ի պատասխան նշել էր, որ ՆԱՏՕ—ն ուղղակի դերակատարում չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում, եւ դաշինքը սատարում է այն գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Ադրբեջանական լրատվամիջոցները եւ Ադրբեջանի պատվիրակները այս անգամ եւս աղավաղել են ինչպես հարցադրումները, այնպես էլ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի կողմից տրված պատասխանները։ Մենք արդեն ունենք այն համոզմունքը, որ դա իրենց ընտրած քարոզարշավի մասն է կազմում»։
Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ Ազգային ժողովի պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել նաեւ տարբեր երկրների առանձին պատվիրակների հետ, ներկայացրել առկա մտահոգությունները։ Կ. Նահապետյանի խոսքով՝ նկատելի է, որ շատերի մոտ տեղեկացվածության պակաս կա։ Նա փաստեց, որ այսօր միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է այլ հարցերի վրա, ինչպես, օրինակ, սիրիական եւ ուկրաինական ճգնաժամերը, իրավիճակը Աֆղանստանում 2014 թվականից հետո, մի շարք այլ հարցեր. «Քննարկումները ցույց տվեցին, որ իրենք ունեն իրենց օրակարգը։ Բայց մենք էլ պարտավոր ենք միջազգային տարբեր հարթակներում ներկայացնել մեր խնդիրներն ու մտահոգությունները»։
Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել դաշինքի ղեկավարության հետ, քննարկվել են Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր։ Կ. Նահապետյանը նշեց, որ հաջորդ տարի Երեւանում կայանալու է «Rose—Roth» սեմինարը, որի կազմակերպման վերաբերյալ հարցերը նույնպես քննարկվել են. «Նախորդ տարի Բաքվում կայացած այս սեմինարին մեր մասնակցությունը բավականին արդյունավետ էր, եւ հույս ունենք, որ այն արդյունավետ կլինի նաեւ Երեւանում»։
Այդուհանդերձ՝ ուկրաինական դեպքերից հետո Եվրոպայում բոլոր վեհաժողովներում շեշտը դրվում է այս երկրում տիրող ճգնաժամի քննարկման վրա։ Պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշեց, որ հայաստանյան պատվիրակությունը կարողացել է արձագանքել ոչ միայն որեւիցե կերպ Հայաստանին վերաբերող, այլեւ գլոբալ նշանակություն ունեցող հարցերի, ինչպիսին է, օրինակ, Եվրամիության շուրջ էներգետիկ անվտանգությունը։    
«Ակտիվ աշխատել ենք ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ քննարկումներին։ Բնականաբար, խոսել ենք նաեւ Հայաստան—ՆԱՏՕ գործընկերության ընդլայնման մասին, որի պարագայում մեր երկիրը՝ որպես դաշինքի գործընկեր, կարող է լինել ոչ միայն անվտանգության շահագործող, այլեւ ապահովող»,–շեշտեց պատգամավորը։
Թ. Պողոսյանն ընդգծեց, որ դաշինքի անդամ երկրների համար շատ է սկսել կարեւորվել տնտեսական բաղադրիչը։ Հաշվի առնելով, որ երկրները սկսում են վերականգնել իրենց տնտեսական աճը, նրանք պետք է իրենց ՀՆԱ—ի երկու տոկոսը տրամադրեն ՆԱՏՕ—ին, որպեսզի այն կարողանա դիմագրավել միջազգային մարտահրավերներին. «Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կիբերանվտանգության հարցերին։ Պետք է նշել, որ Հայաստանում կիբերանվտանգության վերաբերյալ այն մոտեցումները, որոնք մենք խորհրդարանում քննարկել էինք ավելի վաղ, խիստ համահունչ էին քննարկման մոտեցումներին ՆԱՏՕ—ում։ Հետեւաբար՝ այս ոլորտն էլ կարող է դառնալ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության հետագա քայլերից մեկը՝ համաշխարհային այս խնդրի դեմ համատեղ պայքար մղելու առումով»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024