ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 20 » Օրակարգում՝ ՀՀ–ԵՄ կապերի զարգացման հեռանկարները /Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին/
12:08
Օրակարգում՝ ՀՀ–ԵՄ կապերի զարգացման հեռանկարները /Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ—ի բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման հանդիպումները, որոնք, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Հանրապետության նախագահը եւ ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները եւ Հայաստանի ու Լեհաստանի նախագահների փոխայցելությունները՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ—լեհական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգանում են։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ի դեմս Լեհաստանի՝ միջազգային ասպարեզում Հայաստանն ունի վստահելի գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական առնչությունների եւ տարբեր հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վրա։ Ռիշարդ Չարնեցկին նշել է, որ իր երկիրը շատ լավ է պատկերացնում եւ հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը։
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են ԵՄ—ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ—ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի՝ ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։ Սերժ Սարգսյանը եւ Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետորեն զարգացնելու հնարավորությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանը Չարնեցկուն ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ջանքերն ու առկա խնդիրները։ Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ 2015թ. Հայոց ցեղասպանության 100—ամյակի ոգեկոչման խորհրդին՝ մեծապես կարեւորելով այդ ոճրագործության ճանաչման, դատապարտման, այդպիսով՝ հետագայում այլ ցեղասպանությունների կանխարգելման գործում խորհրդարանականների դերը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 399 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024