ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 11 » Ռազմավարական ճիշտ ուղենիշ /Երեւանում տեղի ունեցավ տնտեսական իրավունքների համաժողով/
13:22
Ռազմավարական ճիշտ ուղենիշ /Երեւանում տեղի ունեցավ տնտեսական իրավունքների համաժողով/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երեւանում երեկ աշխատանքները սկսեց տնտեսական իրավունքների համաժողովը, որին ներկա էին պետական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ—ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ այլք։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին՝ քաղաքակիրթ եւ համակողմանիորեն կայացած հասարակությունների ձեւավորման գործում կարեւորագույն դերակատարություն ունեցող տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովի անցկացման կապակցությամբ։
Հ. Աբրահամյանը նշեց, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանելի մաս են կազմում։ Վարչապետի խոսքով, դրանք կարեւորագույն երաշխիք են մարդու, հասարակության եւ պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում։
«Մարդկության զարգացման եւ պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում եւ ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձեւակերպումներից շատ առաջ, մարդիկ, առաջին հերթին, դրսեւորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի եւ արդարության սկզբունքի նկատմամբ։ Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են, եւ հասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայն սեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ։ Այն ավելի խորքային է եւ ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ տնտեսական եւ սոցիալական արդարության երաշխիք»,–ասաց կառավարության ղեկավարը։
Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ՝ Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի—անհատին եւ նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը։ Վարչապետի խոսքով՝ այս մոտեցման փիլիսոփայությունը խարսխված է այն առանցքի շուրջ, որ երկրում պատշաճ ինստիտուտների զարգացումը եւ բարենպաստ միջավայրի ձեւավորումը պետք է ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման հնարավորություններ ընձեռեն։ Կառավարության ղեկավարը նշեց, որ արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման ջանքերը, արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման քաղաքականության ողջ գործիքակազմը, գործարար միջավայրի, տեսչական համակարգի եւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող բարեփոխումների փաթեթն ուղղակիորեն միտված են գործարարի ու քաղաքացու տնտեսական իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ երաշխավորելուն. «Այս համատեքստում է, որ այսօր ավելի լրջորեն պետք է մտորել Հայաստանի զարգացման մոդելի շուրջ՝ հաշվի առնելով մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, մեր ժողովրդի բնատուր տաղանդն ու ամրագրել այն թիրախը, որին ձգտելու եւ հասնելու համար անհրաժեշտ նախապայման է հավաքական մտածողությունն ու փոխհամաձայնությունը։ Հասարակությունների տեխնիկական վերափոխումների ներկա դարաշրջանում, երբ գիտելիքն է առաջընթացի երաշխիքը, Հայաստանը պետք է եւ կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզ կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք եւ տեխնոլոգիա մատակարարող երկիր»։
Հ. Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների եւ տնտեսական իրավունքների լիարժեք իրացում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքով՝ տնտեսական իրավունքների թեմայի ընտրությունը պատահական չէր, քանի որ մեր երկրի յուրաքանչյուր տանը, բոլոր քաղաքացիների խոսակցության թեման այսօր իրենց սոցիալական վիճակն է, փոխարժեքի փոփոխությունը, աղքատության խնդիրները։ Այս բոլոր խնդիրների ակունքը տեսնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ տնտեսական իրավունքներին։
«Դա է պատճառը, որ մենք այսօր ցանկանում ենք ունենալ բովանդակային, մասնագիտական քննարկում բիզնեսմենների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, դեսպանների եւ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։ Թեման ընտրելիս մենք հիմնվել ենք ոչ թե մարդու իրավունքների տեսության, այլ մարդկանց իրական խնդիրների վրա»,–ասաց Կ. Անդրեասյանը։
Օմբուդսմենը շեշտեց՝ Հայաստանում բոլոր քաղաքացիների իրավունքներն ամենակոպիտ ձեւով ոտնահարում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս երկու երկրները ոչ միայն իրենց քաղաքացիների իրավունքներն են խախտում, օրինակ, Ադրբեջանում այլախոհներին բանտերում պահելով, ոտնահարելով խոսքի ազատությունը եւ այլն, այլեւ Թուրքիան եւ Ադրբեջանը տնտեսական շրջափակման ճանապարհով այսօր էական բացասական ազդեցություն են ունենում բոլորիս իրավունքների պաշտպանության վրա. «Իհարկե, տարիների ընթացքում մոռանում ենք այս մասին, հաճախ չենք բարձրաձայնում՝ փորձելով խնդիրները լուծել մեր իսկ դաշտում, տեսնելով մեր թերություններն ու խնդիրները, սակայն պետք է այստեղ շեշտադրվի, որ մեր տնտեսական խնդիրների մեղավորը մեր երկու հարեւան երկրներն են եւ աշխարհաքաղաքական որոշակի զարգացումները»։
Կ. Անդրեասյանի խոսքով՝ իհարկե, առկա են նաեւ ներքին խնդիրներ։ Դրանցից ամենամտահոգիչը, նրա համոզմամբ, տնտեսական իրավունքների պաշտպանության ոչ ճիշտ ընկալումն է եւ այն, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում։ Այդ խնդիրն ինքնին բխեցնում է մյուս բոլոր խնդիրները. «Օրինակ, սփյուռքի տարբեր համայնքներում իմ հանդիպումների ընթացքում հաճախ լսում եմ առասպելներ այն մասին, թեՀայաստանում գոյություն ունի տնտեսական ռեկետ, պետական թալան, բիզնեսները խլում են։ Սրանք ստեր են 2014թ. Հայաստանի համար, սակայն դրանք, ցավոք, մնում են օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքի ներդրողների մտքերում եւ բացասաբար ազդում մեր տնտեսության վրա։ Այո, 20 տարի առաջ կային փողոցային տղաներ, որոնք զբաղվում էին կրպակատերերի ռեկետով, սակայն դա վերացել է 1995—96թթ.։ Այո, 15 տարի առաջ Հայաստանում հնարավոր չէր զբաղվել բիզնեսով, առանց պետական պաշտոնյա հովանավորի։ Սակայն սա նույնպես վերացել է 2004—2005թթ.։ 10 տարի առաջ պետական պաշտոնյաները շատ հաճախ կոռուպցիոն դրսեւորումներով ճնշում էին գործարարներին՝ չթողնելով, որ նրանք նորմալ աշխատեն։ Սա նույնպես գրեթե վերացել է 2009—2010թթ.։ 5 տարի առաջ գործարարները հիմնականում վախենում էին դատարան դիմել ընդդեմ մաքսային եւ հարկային մարմինների, իսկ 2013—2014թթ. բազմաթիվ գործարարներ իրենց խնդիրներն ընդդեմ բոլոր պետական մարմինների լուծում են դատական կարգով՝ այն էլ շատ հաճախ հաղթանակներ տոնելով։ Դեռ մեկ տարի առաջ ես ինքս էի ասում, որ արդարադատությունն էապես կաղում է, բայց այսօր կարող եմ փաստել, որ տնտեսական, քաղաքացիական, վարչական գործերով բավականին մեծ դրական առաջընթաց կա։ Խնդիրները շարունակում են պահպանվել հիմնականում քրեական արդարադատության ոլորտում, որն էականորեն չի ազդում ներդրումային միջավայրի վրա»։
Այսինքն՝ ճիշտ կամ սուտ, մարդիկ քննադատում են ներդրումային միջավայրը Հայաստանում, իսկ երբ իրավիճակը շտկվում է, բարի չեն գտնվում բարձրաձայնել այդ մասին։ Կ. Անդրեասյանի խոսքով՝ օտարերկրացիներն ու Հայաստանի հետ ինտենսիվ կապ չունեցող սփյուռքն էլ մնում են ժամանակավրեպ ու առասպելական պատկերացումների մեջ, ինչը նվազեցնում է ներդրումներն ու խոչընդոտում տնտեսական զարգացմանը, խորացնում աղքատությունը. «Մեր այս համաժողովը նվիրված է հենց նման երեւույթները բացառելուն, առասպելները բացառելուն, իրական խնդիրները վեր հանելուն»։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր ելույթում փաստեց՝ ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում իրավունքի լիակատար գերակայության հաստատմանը։ Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու գերակայությունը կարեւոր են, քանի որ դրանք քաղաքական իրավունքներ են, դրանք ժողովրդավարությունն են ներկայացնում, եւ ի վերջո դրանք ճիշտ քայլեր ենք, որոնք պետք է կատարվեն։
«Այս համաժողովի նպատակն է ցույց տալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը բերում է նաեւ տնտեսական օգուտներ, նպաստում տնտեսական աճին։ Այն երկրներում, որտեղ իրավունքի գերակայություն է առկա, բոլոր հաստատությունները հաշվետու են օրենքի առջեւ, ուստի դա կարեւոր նախապայման է, որ մարդիկ ու պետությունը ծաղկեն ու բարգավաճեն»,–ասաց դեսպանը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024