ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 19 » Ռուսաստանը տեղի չի տա Արեւմուտքի ճնշումներին /Իսկ դրանց շարունակության դեպքում ավելի կխորացնի Արեւելքի հետ համագործակցությունը/
16:39
Ռուսաստանը տեղի չի տա Արեւմուտքի ճնշումներին /Իսկ դրանց շարունակության դեպքում ավելի կխորացնի Արեւելքի հետ համագործակցությունը/

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ավանդական մամուլի ասուլիսը։ Նախագահը 3 ժամ 10 րոպե տեւած ասուլիսի ընթացքում պատասխանել է 39 լրագրողի հարցերին։ Այս անգամ ասուլիսը մոտ մեկ ժամ ավելի կարճ է տեւել, քան նախորդ տարի։ Նախագահի եւ լրագրողների հարցուպատասխանի հիմնական թեման եղել են Ռուսաստանի եւ Արեւմուտքի քաղաքական եւ ֆինանսատնտեսական դիմակայության խնդիրները։
Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում տեղի տալ Արեւմուտքի ճնշումներին։ Նա պնդել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանն իրավացի է։ «Եթե արեւմտյան գործընկերները այլ դիրքորոշման հետեւեին եւ Մայդանին չսկսեին քաղաքական եւ տնտեսական բնույթի խոստումներ տալ «Մայդանի կարկանդակներից» հետո, այժմ Ուկրաինայում չէին լինի քաղաքացիական պատերազմ եւ բազմաթիվ զոհեր»։
Նա նշել է, որ Բեռլինյան պատի փլուզումից 25 տարի անց նոր բաժանարար պատ է կառուցվել, սակայն ճիշտ ճանապարհը պատերի կառուցումը դադարեցնելն է, պետք է ընդհանուր տարածքներ կառուցել։
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ Վ. Պուտինը հայտարարել է, որ վաղ թե ուշ պետք է կարգավորել այն, սակայն ոչ թե ուժային մեթոդներով, շրջափակմամբ, այլ բանակցությունների միջոցով։


Առավելագույնը 2 տարի
 

Պուտինը նշել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը եւս ինչ—որ չափով Արեւմուտքի գործողությունների՝ արեւմտյան պատժամիջոցների արդյունք է։ Սակայն Ռուսաստանը պետք է հաղթահարի ստեղծված իրավիճակը, հակառակ դեպքում, Ռուսաստանի «մորթին կկախեն մեխից»։
Իսկ դրա համար, Պուտինի խոսքով, աշխատել է պետք։ Նա նաեւ հույս է հայտնել, որ օտարերկրյա արժույթների փոխարժեքի նվազման եւ ռուբլու ամրապնդման միտումը կպահպանվի։ Նախագահի խոսքով՝ դրա համար իշխանությունները պլանավորում են միջոցներ ձեռնարկել, որոնք հաջողությամբ կիրառվել են 2008 թվականին. «Այո, հեշտ ժամանակներ չեն, բայց թե՛ կառավարության, թե՛ ԿԲ—ի քաղաքականությունը ճիշտ է։ Մենք հենվելով մեր պահուստների վրա մոտակա ժամակահատվածում կարող ենք դուրս գալ իրավիճակից»։ Նա վստահ է, որ ծանր շրջանը կանցնի։ Ըստ Վլադիմիր Պուտինի՝ միջազգային ոչ բարեհաջող կոնյուկտուրայի պահպանման պայմաններում ներկա իրավիճակը կարող է պահպանվել մինչեւ 2 տարի։ Նա չի բացառել, որ այն կարող է վերանալ նաեւ շատ ավելի շուտ։ «Մենք իրավիճակից դուրս կգանք թե՛ ներսում, թե՛ միջազգային ասպարեզում մեր դիրքերն առավել ուժեղացրած։ Ճգնաժամից պլյուսով դուրս կգան նաեւ ՄՄ երկրները, այդ թվում նաեւ ինտեգրման հաշվին»,–վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Արեւելքի հետ գործարքները ձեռնտու են
 

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի այսպես կոչված «շրջադարձին» դեպի Արեւելք եւ նշել, որ դա կապված է ոչ թե քաղաքականության, այլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների հետ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Չինաստանի եւ Արեւելքի այլ երկրների հետ բազմաթիվ պայմանագրերը պայմանավորված են այն բանով, որ Ասիա—խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ավելի արագ է զարգանում։ Չինաստանի հետ գազային պայմանագրի պայմանները շահավետ են։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ նախագծի կարեւորությունը միայն գազատարով չի սահմանափակվում, այն գազաֆիկացնելու է Հեռավոր Արեւելքը, ինչպես նաեւ յուրօրինակ գազային հանգույց է դառնալու՝ միավորելով արեւմտյան եւ արեւելյան գազատարները։
Նա խոսել է նաեւ Վրաստանի հետ հարաբերություններից։ Պուտինը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն ուրախ կլինեն Մոսկվայում տեսնել Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի։
Պուտինն ընդգծել է Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջեւ երկխոսությունը կարգավորելու անհրաժեշտությունը եւ այդ երկխոսությանն աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը։
Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչեց այն ժամանակ, երբ վրացական ղեկավարությունը դիմեց ուժային սցենարի եւ ռազմական գործողություններ սկսեց այնտեղ։ Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է առաջ շարժվել ռուսական շուկան վրացական ապրանքների համար ազատականացնելու ուղղությամբ։
ՌԴ նախագահը չի բացառում, որ կայցելի Թեհրան։ Այցը համաձայնեցվելու է դիվանագիտական ճանապարհներով։ «Մենք խոստացել էինք, որ կկառուցենք ատոմային էլեկտրակայան։ Մենք դա արեցինք։ Այժմ մենք նոր համաձայնագրեր ենք ստորագրել համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»,–եզրափակել է Վլադիմիր Պուտինը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 409 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024