ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 20 » Շուկայում դեղերի գները նվազում են /Համատեղ շրջայց մայրաքաղաքի հինգ դեղատներում/
12:08
Շուկայում դեղերի գները նվազում են /Համատեղ շրջայց մայրաքաղաքի հինգ դեղատներում/

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության, Դեղերի փորձագիտական կենտրոնի, առողջապահական պետական տեսչության, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնագիտական խումբը շրջեց Երեւանի հինգ («Լամբրոն», «Արֆորմացիա», «Ալֆաֆարմ», «Նատալի ֆարմ», «Լեւոն եւ Լամարա») դեղատներում։
«Դեղորայքի գինը, տարադրամի փոփոխությամբ պայմանավորված, տատանման է ենթարկվել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկվել են միջոցառումներ, ձեւավորվել շրջիկ խմբեր։ Դեղերի գներն անհիմն բարձրացրած դեղատներում եւ կազմակերպություններում կսկսվեն վարույթներ»,–ամփոփելով շրջայցի արդյունքները լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա տեղեկացրեց, որ նախօրեի երեկոյան անձամբ է այցելել դեղատներ, տեղում ծանոթացել արտարժույթի տատանման հետեւանքով դեղերի ոլորտում տիրող իրավիճակին։
«Մենք մշտադիտարկումներ ենք անցկացնում ՀՀ դեղերի հիմնական ցանկի առումով, որպեսզի դեղերի գները լինեն հնարավորինս զսպված։ Խոշոր ներկրողների հետ այս ուղղությամբ բանակցություններ են տարվել։ 10—20 տոկոսի շրջակայքում դեղերի գնի տատանումը կայունանում է, եւ թանկացումը նվազագույն կլինի»,–ասաց Արմեն Մուրադյանը, ընդգծելով, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է։
ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը եւ ՀՀ ԱՆ դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դրամի արժեւորմանը զուգընթաց նվազում է նաեւ դեղերի գինը։ Նրանց խոսքով՝ դեղերի գների տատանումները համարժեք են արտաժույթի փոխարժեքի տատանումներին։ «Դեղերի շուկայում գների բարձրացման հիմնական խուճապը գրանցվել է դեկտեմբերի 17—ի երեկոյան։ Հաջորդ առավոտյան իրավիճակն արդեն կարգավորվել էր։ Դեղագործական որոշ ընկերություններ դեկտեմբերի 11—ից 5—10, իսկ առանձին դեպքում՝ 18 տոկոսով բարձրացրել էին դեղերի գները։ Նախարարի հորդորով՝ դեղատները մի քանի շաբաթ չբարձրացրին գները, սակայն հետո եղավ թանկացում։ Այս պահին դեղերի գների իջեցում է դիտվում»,–ասաց Ղուկաս Ուլիխանյանը։
Նախարարի խորհրդականի վստահեցմամբ՝ թանկացել են դոլարով եւ եվրոյով գնվող դեղերը, ռուբլիով գնված դեղորայքի գինը իջել է։ Ընդհանուր թանկացել է դեղերի անվանացանկի 20 տոկոսը։
«Դրամը որքան գա իր նախկին դիրքերին, դեղերի գներն այդքան իջնելու են։ Վստահեցնում եմ՝ ներմուծողների կողմից անհարկի թանկացումներ չեն եղել»,–ասաց Ղուկաս Ուլիխանյանը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 459 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024