ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 8 » Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
09:50
Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրեցին Կենտրոն եւ Նորք—Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Վազգեն Խաչիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով, 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի չորրորդ մասով մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2005թ. հունվարի 14—ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17—ն աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները ծառայության վճարային ծառայության Երեւան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը։
Ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260 միլիոն 956 հազար 681 ՀՀ դրամ գումարները։
Բացի այդ, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի՝ 29 միլիոն ՀՀ դրամ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 580 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024