ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Խաղի այս կանոնները ժամանակավոր են /ԿԲ նախագահը խոսել է ֆոնդային բորսայից դուրս գալու որոշման մասին/
15:12
Խաղի այս կանոնները ժամանակավոր են /ԿԲ նախագահը խոսել է ֆոնդային բորսայից դուրս գալու որոշման մասին/

Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դոլարային արճուրդների ծավալը յուրաքանչյուր շաբաթ նվազում է, իսկ հաջորդ շաբաթվա ավարտին գլխավոր դրամատունը դուրս կգա արժութային շուկայից։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ խոսելով ֆոնդային բորսայի փոխարեն սեփական հարթակում գործարքներ կատարելու ԿԲ որոշման մասին. «Խաղի այս կանոնները ժամանակավոր են։ Հաջորդ շաբաթվանից հետո մենք այլեւս չենք լինի արժույթի շուկայում, իսկ առեւտրային բանկերը կարող են իրենց գործարքները կատարել այնտեղ։ Այս պահին, հանգամանքներից ելնելով, դրանք ակտիվ չեն բորսայում, սակայն այս կարճ ժամանակահատվածից հետո ամեն ինչ վերադառնալու է իր նախկին վիճակին։ Մենք նորից լինելու ենք բորսայում, սակայն ավելի պասիվ, իսկ բանկերն ավելի ակտիվ կլինեն այնտեղ»։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ այդ գործիքի կիրառումը ուղղված էր ոչ այնքան փոխարժեքի կարգավորմանը, որքան իրական փոխարժեքի բացահայտմանը. «Այս վարժությունը արել են տարբեր երկրներում։ Իրենց մոտ այդ պահին եղել է ավելի մեծ արժեզրկում, սակայն փոխարժեքը հետզհետե կարգավորվել է։ Մենք ցանկացած պահի էլ հնարավորություն ունենք ինտերվենցիա անելու, սակայն լավագույն իրավիճակը ինտերվենցիա չանելն է»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 349 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024